Լրահոս

29.06.2013 12:36


Բեյոնսեն Բլյու Այվիի համար բարձրակրունկ կոշիկ է գնել

Բեյոնսեն Բլյու Այվիի համար բարձրակրունկ կոշիկ է գնել

Այն, որ նորաձևությունը տարիք չի ճանաչում, շատերի համար ապացուցման կարիք չունի։ Սակայն դա երբեմն տարօրինակ դրսևորումներ է ունենում: Երգրուհի Բեյոնսեն վերջերս համացանցում տեղադրել է իր 1,5- ամյա դստեր՝ Բլյու Այվիի համար գնված նոր հագուստն ու հարդարանքի առարկաները՝ այդ թվում՝ «Tom Ford» ապրանքանիշի բարձրակրունկ բոկոտիկները և թագը:

Նկարների հրապարակումից հետո շատերը սկսել են խոսել, թե փոքրիկ Բլյու Այվին կարող է շուտով փոխարինել Թոմ Քրուզի և Քեթի Հոլմսի դուստր Սուրիին, ով «մանկական նորաձևության խորհրդանիշի» կոչում է ստացել։ Սուրիի կոշիկների հավաքածուն տարբեր ԶԼՄ-ներում մոտ 150 հազ. դոլար է գնահատվում, սակայն իր առաջին բարձրակրունկ կոշիկները Սուրին ավելի հասուն տարիքում է ստացել:

Այս խորագրի վերջին նյութերը