Հայաստանը պետք է կանխի «Nabucco»-ն կամ ներգրավվի նրանում
Արդեն ակնհայտ է, որ այս կարևոր գազատարը չի անցնի Հայաստանի տարածքով, որն ապացույց է այն բանի, որ Թուրքիան և Ադրբեջանը երբևիցե չեն համաձայնի որևէ նախագծի, որը կուժեղացնի Հայաստանը: Այդպես է հիմա, այդպես կլինի նաև Թուրքիայի հետ սահմանը բացելուց և ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելուց հետո: Դա շատ բնական է, քանզի Հայաստանի հզորացումը միշտ կենթադրի Թուրքիայի և Ադրբեջանի ազգային շահերին դեմ ուղղված քայլ: Իսկ Հայաստանը երբևէ չի կարող ապացուցել, որ ինքը կարող է զարգանալ այսպես կղզիացած, և որևէ հայ այլևս չի հիշում իր պատմությունը և ուրանում է իր հայրենիքը: Մենք գենետիկորեն և երազանքներով Արևմտյան Հայաստանից ենք, և այդպես կլինի միշտ:
Հուլիսի 13-ին Անկարայում Թուրքիայի, Ավստրիայի, Բուլղարիայի, Հունգարիայի ու Ռումինիայի միջև կկնքվի «Nabucco»-ն կառուցելու համաձայնագիրը, որտեղ Հայաստանի մասին ոչ ոք չի խոսի: Սակայն այս գազամուղը, որ պետք է թուրքմենական, ուզբեկական, ադրբեջանական, իրաքյան, գուցե և՝ իրանական գազը մղի Վրաստանի տարածքով Թուրքիա, հետո՝ Եվրոպա, դեմ է ոչ միայն Ռուսաստանի, այլև Հայաստանի շահերին: Եվ պետք չէ ձեռքներս ծալած նստենք, այլ բոլոր հնարավոր միջոցներով պետք է հասկացնենք աշխարհին, որ եթե այսօր՝ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ամենադրական ժամանակահատվածում, Հայաստանը դուրս է մնում էներգետիկ այս նախագծից, ապա էլ ինչպե՞ս պետք է իրական փոխվստահություն ձևավորվի: Արդյոք դատարկ կամ կիսակեղծավոր թղթե՞րն են, որ պետք է իրականություն դարձնեն Անդրկովկասում խաղաղության ապահովումը և հակամարտությունների մեղմումը: Եվրոպան, փաստացի, այս նախագծով դեն շպրտելով իր Արևելյան գործընկերոջ հումանիտար և քաղաքական շահը, այն է՝ աջակցել Հայաստանի ապաշրջափակմանն ու ինտեգրմանը տարածաշրջանային էներգետիկ անվտանգության նախագծերում, մասնակից է դառնում Հայաստանի շրջափակման թուրք-ադրբեջանական քաղաքականությանը: Այս պարագաներում Հայաստանը ունի երկու ելք. առաջին՝ դաշնակցած Ռուսաստանի հետ՝ խափանելու այդ ծրագիրը բոլոր հնարավոր և անհնարին միջոցներով, և երկրորդ՝ աջակցել ծրագրին, եթե դա անցնում է Հայաստանով, կամ եթե դրան միանում է Իրանը և իրանական գազամուղն անցնում է Հայաստանի տարածքով: Ընդ որում, այդ առումով Իրան-Հայաստան գազամուղը կարող է խաղալ «Nabucco»-ին Ռուսաստանի ներգրավման անուղակի, բայց կարևորագույն գործոնի դեր: Ցայսoր Հայաստանը չի արձագանքել «Nabucco»-ի հետ կապված խնդիրներին, սակայն ժամանակն է ցույց տալու, որ այս գազամուղը կարող է միայն ապակայունացնել տարածաշրջանը՝ ստեղծելով անվստահության նոր մթնոլորտ և իր նկատմամբ հետագա անվտանգության նոր հակատրամադրություններ: Վրաստանը շրջափակման խնդիր չունենալով՝ այսօր Բաքու-Թբիլիսի-Ջեհյան նավթամուղով որոշակիորեն ներգրավված է էներգետիկ անվտանգության համակարգում: Բացի այդ, դժվար թե Ռուսաստանում գոհ լինեն, որ այդ գազամուղը պետք է անցնի Վրաստանի տարածքով: Ռուսները, ընդհանրապես, դեմ լինելով «Nabucco»-ի կառուցմանը՝ վերջինիս կյանքի կոչվելու դեպքում, այնուամենայնիվ, կարող են պնդել, որ Հայաստանը չպետք է շրջանցվի: Պետք է ակտիվորեն խաղի մեջ մտնել և պաշտպանել Հայաստանի շահերը, այլապես մենք միշտ կշրջանցվենք՝ դիտվելով որպես լուռ ու կամազուրկ մի երկիր, որը նույնիսկ իր շահերի համար պատրաստ չէ երկխոսելու և նպաստավոր առաջարկություններ ներկայացնելու: Այստեղ պետք է փաստել, որ «Nabucco» գազամուղի հարցում Հայաստանի արտաքին քաղաքականությունը ոչ միայն ձախողված է, այլև գոյություն չունի կարծես, որը և անտրամաբանական է: Հարց է առաջանում. արդյոք մենք ինչ-որ բա՞ն ենք դրանով զիջում՝ ինչ-որ այլ բան ստանալու դիմաց: Եթե նույնիսկ այդպես է, չի նաշանակում երբեք, որ պետք է լռենք և հանձնվենք՝ առանց իմանալու, թե, վերջապես, ի՞նչ արժե մեր լռությունը: Հնարավոր տարբերակներից մեկն էլ այն է, որ Օբաման ու Մեդվեդևը, այնուամենայնիվ, հնարավոր է, եկած լինեն որոշակի համաձայնության այդ հարցում։ Սակայն այս պարագայում ևս չարժե լռել ու ինքնահամոզիչ կեցվածք ընդունել, թե Հայաստանին դա ոչ մի առումով չի վերաբերում: «Nabuccօ»-ի հարցում լռելը, ամեն դեպքում, վնասակար է։ Եվ եթե խոսում ենք նախաձեռնողական քաղաքականության մասին, պետք է լինենք նախաձեռնող իրապես, և ոչ թե՝ մերթընդմերթ՝ անհասկանալի ու այս գլխից պատրաստ՝ ինչ-որ անժամանակ ու անվստահելի երաշխիքների դիմաց զիջելու նույնիսկ անզիջելին՝ հողը, թափված արյունն ու հպարտությունը: Չպետք է մոռանալ, որ Շուշին և Քարվաճառը վերանվաճելիս մենք այդպիսին չէինք...

Արտակ Սարգսյան