ԼՂՀ ԱԺ պատգամավոր. «Բոլորս մտածելու, խորհելու կարիք ունենք»
ԼՂՀ ԱԺ հունիսի 27-ի նիստում անկախ պատգամավոր Վահան Բադասյանը հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ պահանջել էր ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի հրաժարականը: Ավելի լայն պարզաբանումներ ստանալու համար դիմեցինք պատգամավորին:
-Պարոն Բադասյան, ԼՂՀ ԱԺ երեկվա նիստում Դուք պահանջել էիք ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի հրաժարականը՝ կապված France24 հեռուստաալիքին նրա տված սկանդալային հարցազրույցի հետ: Արդյո՞ք նախարարի պարզաբանումները Ձեզ չեն բավարարել:
-Մեդիամաքս գործակալությանը և France24-ին տված հարցազրույցներում նախարարը երկու տարբեր կարծիքներ է արտահայտել: Եթե նույնիսկ ֆրանսիական հեռուստաալիքի հարցազրույցում արտահայտած մտքերը, ըստ նախարարի, վրիպակ էին, այդ վրիպակի գինը պետք է լինի նախարարի հրաժարականը: ԱԳ նախարարի նման սխալի պարագայում սա է միակ ելքը, որպեսզի միջազգային հանրությունը համոզվի, որ մենք անզիջում ենք: Իսկ մենք, անկասկած, այդպես էլ պետք է լինենք: Այստեղ, անկեղծորեն ասած, կա նաև պետական բոլոր կառույցների մեղքը, քանզի մինչ այսօր արցախյան խնդրի կարգավորման հարցում մշակված, ընդունված հայեցակարգ չունենք: ԱԳ շատ նախարարներ, այս պատճառով, ժամանակին նման վրիպակներ թույլ են տվել:
-Դաշնակցական պատգամավոր Արմեն Սարգսյանը, պարզաբանումներ պահանջելով նախարարից, հորդորեց լինել ավելի զգույշ, իսկ Դուք պահանջեցիք հրաժարական: Մյուս պատգամավորների կարծիքն այս հարցում ինչպիսի՞նն էր:
-Լավ է, որ պատգամավոր Սարգսյանը գոնե պահանջեց զգույշ լինել, բայց ես դեմ եմ նման կեցվածքին: Ղարաբաղի հարցում բոլորս պետք է լինենք անկոտրում և անզիջում: Ներողամիտ լինելը վտանգավոր է մեզ համար: Մյուս պատգամավորները հրապարակային չարտահայտվեցին, սակայն գրեթե բոլորն առանձին զրույցներում կիսում էին իմ մոտեցումը: Ինձ համար զարմանալի էր ԱԺ նախագահի կեցվածքը, որն ասաց, թե պատգամավորն իրավունք չունի հրաժարական պահանջել նախարարից: Եթե պատգամավորն իրավունք չունի հրաժարական պահանջել, ապա ո՞վ իրավունք ունի կամ թե որտեղ է գրված, թե իրավունք չունի:
Ես դժգոհ եմ նման մթնոլորտից, քանի որ Ղարաբաղի հարցի վերաբերյալ մեր կոշտ դիրքորոշումը սկսած Շարժման սկզբից մեզ համար սրբություն է: Մենք մտանք պարտադրված պատերազմի մեջ, մենք արյուն ենք թափել այդ դիրքորոշման համար, պարտավոր ենք այն սրբորեն պահպանելու: Եթե որևէ մեկը փորձում է վտանգել այդ կոշտ կեցվածքը կամ զիջումների գնալ, նա պետք է պատասխան տա: Այս հարցի կապակցությամբ լռողները կամ չեզոք դիրք զբաղեցնողները պետք է հասկանան, որ դրանով խրախուսում են զիջողականությունը: Գրեթե բոլոր պատգամավորներն անկասկած իմ մտքին էին, բայց ինչ-որ մի ներքին վախ նրանց արգելում է նման հարցի շուրջ սեփական կարծիքն արտահայտել: Ցավում եմ, որ Արցախում չորրորդ իշխանություն համարյա գոյություն չունի և բազմաթիվ դեպքեր են եղել, երբ պատգամավորների գործունեության տարբեր դրվագների հետ կապված ոչ մեկը մեկնաբանություն կամ պարզաբանում չի խնդրել: Սա բերում է հասարակության անտեղյակությանը երկրում կատարվող կարևոր իրադարձություններին: Միշտ ասում են, որ հակամարտության կարգավորման հարցում վերջին խոսքն ասելու է ղարաբաղցին, սակայն վաղը կարող են զարգանալ այնպիսի ոչ բարենպաստ սցենարներ, որոնց մասին ղարաբաղցին կարող է վերջում էլ չիմանա: Անտարբեր է պատգամավորը, անտարբեր է գործադիրի պաշտոնյան, բացակայում կամ անգործունեության է մատնված չորրորդ իշխանությունը, անտարբեր է պատերազմի վետերանը, միաբևեռ է քաղաքական դաշտը: Նշված կառույցները ղեկավարվում են մի կենտրոնից: Չնայած համոզված եմ, որ այդ կենտրոնն իր հոգու խորքում կողմնակից է իմ կեցվածքին: Ահա այս մթնոլորտից է, որ ես ամենաշատն եմ դժգոհ և բոլորս դրա մասին խորհելու ու մտածելու կարիք ունենք:

Հարցազրույցը՝ Կարեն Մարգարյանի