Տնտեսական

29.06.2013 11:42


Գյումրիում երկրաշարժից ի վեր ամրացման սպասող շենքերը փլուզվում են

Գյումրիում երկրաշարժից ի վեր ամրացման սպասող  շենքերը փլուզվում են

Գյումրիում այսօր փլուզման և իսպառ վերացման վտանգի առջև են կանգնած ոչ միայն 100-ամյա և ավելի հնության, անկրկնելի հուշարձան-կոթողներ հանդիսացող շենք-շինությունները, այլ նաև նախորդ դարի կեսերին կառուցված քանդակազարդ շենքերը:

Երկրաշարժից հետո գրեթե չվերականգնվեցին և չամրացվեցին այդ շինությունները, որոնց մեծմասը բնակելիներ են: Այդ շենքերի բնակիչները չեն ընդգրկվել պետության կողմիցբնակարանային փոխհատուցման ենթակա անօթևանների հերթացուցակում: Նախորդտարիներին այդ բնակիչներին պարբերաբար խոստացվել է նրանց բնակարաններիամրացում-վերականգնում, սակայն մինչև օրս նման խնդիր չի լուծվել և տասնյակ վթարայինշենքերի բնակիչներ հայտնվել են անելանելի վիճակում:

Ներկակայացվող տեսանյութը Գյումրու կենտրոնական մասում գտնվող գեղեցիկ շենքերիցմեկում տիրող վիճակի մասին է:

http://youtu.be/iuDpPGX8cYs

Այս խորագրի վերջին նյութերը