Լրահոս

29.06.2013 11:29


Խոհանոցում հայտնաբերվել է 75-ամյա տանտիրուհու դիակը

Խոհանոցում հայտնաբերվել է 75-ամյա տանտիրուհու դիակը
Հունիսի 28-ին՝ ժամը 11։50-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ Անդրանիկի փողոցի թիվ 45 շենքի 3-րդ հարկում բնակարան է այրվում, իսկ ժամը 11։55-ին «շտապօգնության» 7-րդ ենթակայանից հաղորդում է ստացվել, որ նշված բնակարանում շնչահեղձ եղած կնոջ դիակ կա:
Մեկնած օպերատիվ խումբը Անդրանիկի փողոցի 45 շենքի թիվ 9 բնակարանի խոհանոցի հատակին հայտնաբերել է 1938 թ. ծնված Հռիփսիկ Թորոսյանի դիակը:
Պարզվել է, որ նշված բնակարանում իրականում հրդեհ չի եղել, իսկ ծուխն առաջացել է գազի սալիկի վրա դրված կաթսայի սնունդն այրվելու հետևանքով:
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը