Սևան ՔԿՀ-ի պետի տեղակալը դաժան ծեծի է ենթարկել կալանավորին
«Չորրորդ Ինքնիշխանությունը» գրում է, որ Սևան քրեակատարողական հիմնարկում գտնվող Հայկ Գալստյանը երրորդ օրն է՝ ի նշան բողոքի կարել է իր աչքերն ու բերանը։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Գալստյանը այդ քայլին դիմել էր նաև մի քանի օր առաջ։
«Կալանավորին այդ օրերին այցելել էին Մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակից, և նրա հետ զրույցից հետո վերջինս քանդել էր կարերը։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Սևան ՔԿՀ-ի պետի տեղակալ Վարդան Նազարյանը ՄԻՊ ներկայացուցիչների հեռանալուց հետո դաժան ծեծի է ենթարկել կալանավորին, որը, դրանից հետո կրկին դիմել է բերանը և աչքերը կարելու կալանավորների մեջ բողոքի ընդունված միջոցին»,–գրում է թերթը։
Սևան ՔԿՀ-ի պետի տեղակալը դաժան ծեծի է ենթարկել կալանավորին
«Կալանավորին այդ օրերին այցելել էին Մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակից, և նրա հետ զրույցից հետո վերջինս քանդել էր կարերը։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Սևան ՔԿՀ-ի պետի տեղակալ Վարդան Նազարյանը ՄԻՊ ներկայացուցիչների հեռանալուց հետո դաժան ծեծի է ենթարկել կալանավորին, որը, դրանից հետո կրկին դիմել է բերանը և աչքերը կարելու կալանավորների մեջ բողոքի ընդունված միջոցին»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ «ՉԻ» այսօրվա համարում։