Լրահոս

29.06.2013 08:16


Հյուպատոսական խորհրդակցություններ Հայաստանի և Իրանի ԱԳՆ-ների միջև

Հյուպատոսական խորհրդակցություններ Հայաստանի և Իրանի ԱԳՆ-ների միջև

Հունիսի 28-ին Երեւանում տեղի ունեցավ ՀՀ եւ ԻԻՀ Արտաքին գործերի նախարարությունների միջեւ հյուպատոսական խորհրդակցությունների իններորդ նիստը: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳՆ Հյուպատոսական վարչության պետ Վլադիմիր Կարմիրշալյանը, իրանական պատվիրակությունը՝ ԻԻՀ ԱԳՆ Հյուպատոսական վարչության պետ Սեյեդ Հոսեյն Միր Ֆախարը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկու երկրների քաղաքացիների, մասնավորապես՝ ուսանողների, գործարարների եւ մշակութային գործիչնեի համար մուտքի վիզաների եւ կացության թույլտվության տրամադրման ընթացակարգերի դյուրացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Խորհրդակցությունների ժամանակ ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր եւ ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ հյուպատոսական խորհրդակցությունների հաջորդ` տասներորդ նիստը գումարել 2014թ. Թեհրանում:

Այս խորագրի վերջին նյութերը