Լրահոս

13.07.2009 14:47


Վ. Մովսիսյան. «Սևանում այսօր գոյություն ունի 35 մլրդ խմ քաղցրահամ ջուր՝ նախկին 58 մլրդ–ի փոխարեն»

Վ. Մովսիսյան. «Սևանում այսօր գոյություն ունի 35 մլրդ խմ քաղցրահամ ջուր՝ նախկին 58 մլրդ–ի փոխարեն»

-Սևանն այս տարածաշրջանում ունի որոշակի կարևորագույն նշանակություն։ Այն է՝ քաղցրահամ ջրերի այդպիսի պաշար, ինչպիսին տարածաշրջանում գոյություն չունի- «Դե ֆակտո» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսում հայտարարել է ՀՀ նախագահին առընթեր  Սևանի հիմնախնդիրներն ուսումնասիրող հանձնաժողովի նախագահ Վլադիրմիր Մովսիսյանը։

Բանախոսն ասել է, որ Սևանում այսօր գոյություն ունի 35 մլրդ խմ քաղցրահամ ջուր՝ նախկին 58 մլրդ-ի փոխարեն. «1933թ.-ից օգտագործել ենք այդ պաշարները։ Այդ պատճառով 16,75մ-ով իջել է ջրի մակարդակը»։

-Նախկին Խորհրդային Միությունում, գուցեև՝ աշխարհում, չկա որևէ մի կառույց, որի վրա այդքան ծախսեր են կատարվել, և այդպիսի հոգատարություն է ցույց տված եղել,-ասել է Վ. Մովսիսյանն ու նշել, որ եթե այսուհետ էլ չշարունակվեն նոր միջոցառումներ ձեռնարկվել, ապա «կատարվածներն ի չիք կդառնան»։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը