Այսօր դատախազության դիմաց նորից լսվեցին ազատության և արդարության կոչեր: Վճռական և աննահանջ տասնյակ քաղաքացիներ կրկին կանգնած էին հանուն Տիգրանի, Սարգիսի, Դավիթի ու Արտակի ազատության:
Ամենատարբեր մարդկանց այսպիսի հավաքական համառությունն ուղղակի հիացմունք է առաջացնում:
Երբեմն Հայաստանում քաղաքական հետապնդումների դադարեցմանը նվիրված ամենուրբաթյա միջոցառումների վերաբերյալ իսկապես բառերով ասելիքը շատ քիչ է լինում: Ուրբաթօրյա միջոցառումներին եկողը լավ կհասկանա թե ինչու: Ամեն ինչ ասված է այնտեղ կանգնած մարդկանց գործողություններում, նրանց աչքերում: Մարդիկ գրեթե երկու տարի նույն վճռականությամբ, նույն պատրաստակամությամբ կանգնած են և անգամ մտքի ծայրով էլ չեն անցակցնում դադարեցնել պայքարը:
Իհարկե, անգամ մեկ պայքարող քաղակացին սարսափեցնում է Սերժ Թալանչի Սարգսյանին, բայց այս մարդկանց պայքարը ոչ այնքան վտանգավոր է ռեժիմի, որքան պարտավորեցնող մեզանից յուրաքանչյուրի համար: Այս մարդիկ մեր քայքայված պետության եզակի լուսավոր կետերից են: Նրանց գոյությունը մեզ ապացուցում է, որ պայքարը ավարտված չէ և, որ Ազատ Հայաստանը հեքիաթ չէ, այլ մոտ ապագայում իրականություն դառնալու հնարավորություն ունեցող մի շոշափելի երևույթ:
Հայաստանը ազատ է ոչ թե իր հող ու ջրով, այլ այստեղ ապրող ազատ քաղաքացիներով: Հիմա նրանք քիչ են, բայց նրանք են ապագան:
Հ.Գ. Ով չի տեսել այդ աչքերը, ապա համեցեքեք բողոքի միջոցառումներին ու կհամոզվեք, որ այդ աչքերի տերերը հասնելու են իրենց ուզածին: Այդ աչքերում դուք կտեսնեք ոչ միան երիտասարդ կոնգրեսականների ազատությունը, այլ նաև Հայաստանի ազատագրումը:
«Այդ աչքերի տերերը հասնելու են իրենց ուզածին»

Արեգ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից