Աշխարհ

28.06.2013 16:17


Փողերի լվացման համար իտալացի եպիսկոպոսին ձերբակալել են

Փողերի լվացման համար իտալացի եպիսկոպոսին ձերբակալել են

Իտալիայում ձերբակալել են Հռոմի կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոս Նունցիո Սկարանոյին, ով մեղադրվում է մոտ 20 մլն եվրոյի (մոտ 26 մլն դոլար) «լվացման» մեջ։ Եպիսկոպոսն աշխատում էր Վատիկանի բանկի հաշվապահ: Նա ևս երկու հոգու՝ բորսային գործակալի և իտալական հատուկ ծառայությունների աշխատակցի հետ, Վատիկանի բանկի միջոցով կասկածելի գործարքներ է իրականացրել։

Եպիսկոպոսը Շվեյցարիայից անօրինական փողերի ներկրման շղթայի կապող օղակն է եղել։

Դեպքին անդրադարձել է նաև Հռոմի պապը։ Նրա հանձնարարականով՝ Վատիկանի բանկի գործունեությունը հետաքնող հանձնախումբ կստեղծվի:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը