Իսկ դուք չէիք հավատում. տեսա±ք, որ ոլորտի պատասխանատուները տղամարդու նման տեր կանգնեցին իրենց խոսքին, ապրիլի մեկից գազը դարձյալ կթանկանա: Այդպիսով' միջազգային շուկայական գների շրջանակում եւ, մանավանդ, մենատիրոջ իր իրավունքից բխող ամենակարողությանը վայել «Գազպրոմը», ըստ էության, նորանոր պայմաններ է թելադրում հայաստանցի ծակգրպան սպառողին:
Նկատենք, սակայն, որ ռուսական այդ խոշոր ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը ինչ-որ առումով փորձում է «փոխհատուցել» մեր հայրենակիցների գնողունակության պակասը. նա մտադիր է Երեւանի զարգացման համար 2 մլրդ դոլար ներդնել, իսկ այդօրինակ ծրագրում, համաձայնեք, կարող է ներգրավվել Հայաստանի աշխատունակ բնակչության կեսից ավելին' տեւապես ունենալով բարձր վարձատրվող աշխատանք, ուստիեւ' կապույտ վառելիքի սպառման դիմաց վճարելու հնարավորություն: Այսինքն' մարդը, փաստորեն, մի ձեռքով ցավն է տալիս, մյուսով' ցավազրկող հաբը: Կամ, ինչպես մեծն Սեւակը կասեր, դառնում է ե'ւ շանթ, ե'ւ շանթարգել:
Բայց մինչ պարոն Միլլերը ենթադրաբար մեզ կերջանկացնի, ի սեր նախկին գործընկերոջ' Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հայկական միջավայր բերելով իր ահռելի դրամագլխից մի պատկառելի գումար, անդրադառնանք տեսանելի եւ անտեսանելի այն «խութերին», որոնք պտտվում են Ռուսաստանից մատակարարվող գազի ու գազատարի շուրջ:
Գազի թանկացման մասով, կարծես թե, ամեն ինչ հասկանալի է: «Գազպրոմ» ընկերության ղեկավարի խոսքով' իրենք Հայաստանի հետ պայմանավորվել են, որ «ապագայում անցնելու են գազամատակարարումների շուկայական գների»: Բայց, կներեք, չէ որ հիմա էլ հայ սպառողը, փորձագետների վկայությամբ, վճարում է շուկայական գնով' հազար խորանարդ մետրի հաշվով շուրջ 350 դոլար համարժեքով, ինչը լիովին եվրոպական չափանիշների տիրույթում է: Ուրեմն' ինչո±ւմն է բանը: «Գազպրոմի» մեկ այլ պաշտոնական պարզաբանման համաձայն, կապույտ վառելիքի սակագինը' կախված միջազգային շուկայում նավթի գնի տատանումներից, անընդհատ փոփոխվելու է: Ասել է թե' բարձրանալու է: Այնպես որ, մեծարգո հայրենակիցներ, ստիպված ենք էլ ավելի ամուր ձգել մեր գոտիները: Ուզենք, թե չուզենք:
Հիմա գանք «Հյուսիս-Հարավ» գազատարի' Վրաստանով անցնող հատվածին, որով ռուսական գազը մտնում է Հայաստան: Միայն զարմանալ կարելի է հանդարտաբարո այն պահվածքից, որ դրսեւորում է հայրենի կառավարությունը համառորեն շրջանառվող լուրերի հանդեպ, թե Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը' SOCAR-ը, մտադիր է ամեն գնով ձեռք գցել «Հյուսիս-Հարավի» վրացական հատվածը: Եվ եթե վստահենք վրացական աղբյուրներին' իսկ չվստահելու որեւէ հիմք չունենք, գործարքի պայմանների վերջնական հստակեցման խնդիրը տակավին օրակարգում է:
Պատկերացնո±ւմ եք, մեր ոխերիմ հարեւանն ուզում է թաթը դնել Հայաստանը սնուցող վառելիքի երակի վրա, որպեսզի այն տնօրինի խելքը փչածի պես, իսկ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն ընդամենը փորձում է մեզ հանգստացնել' ասելով. «Եթե նույնիսկ ադրբեջանական ընկերությունը գնի գազատարը, ապա Հայաստանը դրանից չի տուժի, քանի որ գազամատակարարման անվտանգությունը երաշխավորվում է միջպետական համաձայնագրերով»: Միամիտ չլինենք' Ադրբեջանը, խոշոր հաշվով, թքած ունի միջպետական համաձայնագրեր կոչվածի վրա: Եթե հարկ լինի' տասնյակ պատրվակներ կարող է մոգոնել իր ուզածն անելու եւ արածն էլ խնամքով պարտակելու համար:
Արցախյան հակամարտության դառն փորձը եւ դրա հետ կապված զարգացումները, կարծում եմ, լիուլի բավարար են' այդ պետության խորամանկությունների ու կեղծարարությունների «նուրբ արվեստի» մասին ամբողջական պատկերացում կազմելու եւ դրանից համապատասխան հետեւություններ անելու համար: Մինչդեռ հայկական էլիտայի դալուկ անդորրը չխախտեց անգամ SOCAR-ի անթաքույց խոստովանությունը, թե հիշյալ գազատարն իրենց հարկավոր է' կենսակոչելու համար AGRI հորջորջվող մի ծրագիր, որով նախատեսվում է ադրբեջանական գազը հասցնել Վրաստանի սեւծովյան ափ, այնտեղ հեղուկացնել, այնուհետեւ տանկերներով առաքել Ռումինիա: Հիմա գոնե պա±րզ է, որ ադրբեջանական ընկերությունն ուզում մի գնդակով երկու նապաստակ խփել:
Ոչ մասնագետները կարող են եւ չիմանալ, թե ինչ կարելի է անել այսօրինակ իրավիճակում, երբ մի կողմից ռազմավարական գործընկերն է նեղում' ամեն տարի սակագին կրակելով, մյուս կողմից' Ալլահի պատիժ դրկիցը, որի անպարագիծ դավերից պրծում չկա: Բայց կառավարության պատասխանատուներն ի պաշտոնե պարտավոր են իմանալ ու հակաքայլեր ձեռնարկել: Միգուցե հենց Հայաստա'նը փորձի ձեռք բերել գազատարի խնդրո առարկա հատվածը, կամ միգուցե ամբողջ դեմքով շրջվել դեպի մոռացության մատնված Իրան-Հայաստան գազատարի կողմը, որի շահագործման հետ ժամանակին նույն Մովսիսյանը եւ պետության մյուս ղեկավար այրերը մեծ հույսեր էին կապում:
Ամեն դեպքում մի բան պարզ է' գազի սակագնի մոտալուտ թանկացումը չարյաց փոքրագույնն է, իրական վտանգը թերեւս գալու է Հայաստանը սնուցող ռուսական գազատարի այն հատվածից, որի վրա աչք է տնկել թշնամի երկրի պետական ընկերությունը:
Գազի թանկացումը, պարզվում է, չարյաց փոքրագույնն է

Գևորգ Լալայան