Լրահոս

28.06.2013 13:37


Հայաստանը ռուսական կողմի հետ նոր սպառազինություններ ձեռքբերելու պայմանավորվածություն ունի

Հայաստանը ռուսական կողմի հետ նոր սպառազինություններ ձեռքբերելու պայմանավորվածություն ունի

Երևանի «Էրեբունի» օդանավակայանում Զորատեսակների կազմավորման 21-րդ տարեդարձին նվիրված ՀՀ ԶՈՒ ավիացիայի, ՀՕՊ զորքերի և ՌԷՊ ստորաբաժանանումների զինատեսակների ցուցադրություն և ցուցադրական թռիչքներից հետո ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պատասխանել է լրագրողների հարցերին։ Նա ասել է, որ ռազմաօդային ուժերը մեծ դերակատարություն ունեն երկրի անվտանգության ապահովման գործում և ամեն րոպե պատրաստ են արժանի հակահարված հասցնելով հակառակորդին:

–Մեր ունեցած միջոցներն ու համակարգերը լիարժեք հնարավորություն են տալիս ոչ միայն ընդհանուր համակարգը, այլև հակառակորդի բոլոր տեսակի ցածր անցուղիները և ցածր բարձրությունները վերահսկելի դարձնել,–ասել է նախարարը։

Խոսելով ռազմատեխնիկայի արդիականացման մասին՝ նախարարն ասել է, որ ռուսական կողմի հետ նոր սպառազինություններ ձեռքբերելու և ռազմաարդյունաբերական համատեղ ձեռնարկություններ հիմնելու պայմանավորվածություններ կան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը