Լրահոս

28.06.2013 13:28


Սեյրան Օհանյան. ««Հակառակորդի ցանկացած նոր սպառազինում իհարկե, մտահոգիչ է»

Սեյրան Օհանյան. ««Հակառակորդի ցանկացած նոր սպառազինում իհարկե, մտահոգիչ է»

Այսօր Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղի ունեցան ՀՀ ԶՈւ ավիացիայի, ՀՕՊ զորքերի և ՌԷՊ ստորաբաժանանումների զինատեսակների ցուցադրություն և ցուցադրական թռիչքներ` նվիրված զորատեսակների կազմավորման 21-րդ տարեդարձին: Միջոցառմանը մասնակցող ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ ճեպազրույցին անդրադառնալով Ադրբեջանին վերջերս մոտ մեկ միլիարդ դոլարի սպառազինություն վաճառելու Ռուսաստանի որոշմանը, հայտարարեց. «Հակառակորդի ցանկացած նոր սպառազինում իհարկե, մտահոգիչ է: Գաղտնիք չէ, որ պարտադրված ենք Ադրբեջանի հայտարարված մրցավազքի մեջ գտնվել, բայց ոչ քանակական, այլ որակական առումով`շեշտը դնելով առաջնահերթությունների վրա: Պետք ասեմ նաև, որ մեր ռազմատեխնիկական հարարաբերությունը ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ ավելի բարձր մակարդակի վրա է գտնվում, և մենք այդ հավասարակշռությունը որակական առումով կարողանում ենք պահպանել»:

Այս խորագրի վերջին նյութերը