Կարծիք

28.06.2013 13:25


Նինա Մարգարյան.

Նինա Մարգարյան.

Հույսով եմ, որ «Bloomberg»-ի կողմից կազմված ամենաարատավոր երկրների ցուցակի հրապարակումից հետո, որտեղ մենք զբաղեցնում ենք «պատվավոր» 4-րդ տեղը (ի դեպ, վարկանիշը կազմվել է ըստ 4 հիմնական փոփոխականների. պետության յուրաքանչյուր հասուն բնակչի կողմից օգտագործվող ալկոհոլի ցուցանիշի, ծխախոտի քանակի, թմրանյութերի տարածվածությանը և ՀՆԱ-ի համեմատությամբ մոլախաղերում կորցրած գումարների), Տիգրան Սարգսյանը չի ասի. «Ահա, դե տեսեք… իսկ դուք ասում եք, որ մեր տնտեսությունը քայքայվում է: Իսկ ես հակառակն եմ պնդում, քանի որ, ըստ բլումբերգի` մենք 4-րդ տեղում ենք, իսկ դա նշանակում է, որ մեր ժողովրդի մոտ նույնիսկ ավելորդ գումար է մնում, որը մարդիկ կազինոներում են ծախսում, թանկ ալկոհոլի և ծխախոտի վրա: Նենց որ, էլ չլսեմ, որ մեր տնտեսությունը քայքայվում է»: Թեև, հաշվի առնելով այն բոլոր իրադարձությունները, որոնք տեղի են ունենում մեր երկրում վերջերս, նմանատիպ ցինիկ հայտարարություններն էլ են սպասելի:

Աղբյուրը՝ https://www.facebook.com/nina.margaryan.7?fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը