Գյումրիում կանցկացվի «ԴՈՒԵՏ» միջազգային թատերական փառատոնը
ՀՀ մշակույթի նախարարությունը և Գյումրու Վ. Աճեմյանի անվ. պետական դրամատիկական թատրոնը, ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ. 2013թ. հուլիսի 1-ից 8-ը Գյումրիում կանցկացնեն «ԴՈՒԵՏ» միջազգային թատերական փառատոնը՝ «Գյումրին ԱՊՀ տարածաշրջանում մշակութայինի մայրաքաղաք» միջոցառումների շրջանակում: ԱՊՀ երկրների և Հայաստանի շուրջ 20 պետական թատրոններ և անկախ պրոֆեսիոնալ թատերախմբեր 8 օր շարունակ Գյումրին կդարձնեն տարածաշրջանի թատերական մայրաքաղաք: Արվեստի այդ տոնն իրենց ներկայությամբ կզարդարեն այնպիսի նշանավոր թատրոններ և արվեստագետներ, ինչպիսիք են Արմեն Ջիգարխանյանի ղեկավարությամբ Մոսկվայի դրամատիկական թատրոնը՝ հանրահայտ դերասաններ Անատոլի Կոտի և Ստանիսլավ Էվենտովի մասնակցությամբ, համաշխարհային ճանաչում ունեցող դերասաններ Թիերի Շարպիոն և Լալի Մեիգնանը Ֆրանսիայից, Կիևի թատերական արվեստի ակադեմիական «Սուզիրյա» արվեստանոցը Ալեքսեյ Վերտինսկու և Սերգեյ Օստապչուկի մասնկցությամբ, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվ. Հայկական պետական դրամատիկ թատրոնը, Երևանի Հ. Պարոնյանի անվ. Երաժշտական կոմեդիայի, Կ. Ս. Ստանիսլավսկու անվ. ռուսական, Պատանի հանդիսատեսի, Հովհ. Թումանյանի անվ. տիկնիկային, Կամերային, Կամերային երաժշտական պետական թատրոնները, Մհեր Մկրտչանի անվ. Արտիստական թատրոնը, Վանաձորի Հ. Աբելյանի անվ. պետական դրամատիկական թատրոնը և այլ թատրոններ ու պրոֆեսիոնալ թատերախմբեր: «ԴՈՒԵՏ» միջազգային թատերական փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա հուլիսի 1-ին՝ Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած Մոսկվայի դրամատիկական թատրոնի «Սրճարան «Կյանքը վարդագույն լույսի մեջ»» ներկայացումով: Փառատոնի հանդիսավոր փակման արարողությունը կկայանա հուլիսի 8-ին, թատերական ութնօրյա մարաթոնը եզրափակող Կիևի «Սուզիրյա» ակադեմիական արվեստանոցի «Ժառանգը» ներկայացումով:
«ԴՈՒԵՏ» միջազգային թատերական փառատոնի գլխավոր առանձնահատկությունն այն չափորոշիչն է, ըստ որի փառատոնին մասնակցություն կարող են բերել միայն այն թատրոններն ու թատերախմբերը, որոնց ներկայացումներում առկա են ընդամենը երկու գործող անձինք:
Փառատոնի ձևաչափի մեջ նախատեսված են հեռուստատեսային ուղիղ հեռարձակմամբ քննարկումներ ստեղծագործական խմբերի, մասնագիտական հանձնախմբի, այլ արվեստագետների ու արվեստասերների մասնակցությամբ փառատոնային յուրաքանչյուր օրվա վերջում:
«ԴՈՒԵՏ» միջազգային թատերական փառատոնի մասնագիտական հանձնախմբի կազմը.
Նիկոլայ Ծատուրյան – ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր
Վահե Շահվերդյան - ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր
Անատոլի Կոտ – Դերասան
Վարդան Պետրոսյան – Դերասան
Աննա Աղասարյան – Դրամատուրգ
Լևոն Մինասյան – Կինոռեժիսոր
Լյուդվիգ Հարությունյան – Ռեժիսոր
Փառատոնային ներկայացումները կկայանան Գյումրու Վ. Աճեմյանի անվ. դրամատիկական թատրոնում և Արվեստների ակադեմիայի դահլիճում:
Փառատոնինախագահ ` ՀՀժող. Արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյան

Փառատոնի նախագահ ` ՀՀ ժող. Արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյան
Փառատոնի տնօրեն Գևորգ Խաչատրյան
Փառատոնի գպրոդյուսեր Տիգրան Վիրաբյան