«Աշտարակ-Կաթ» ընկերությունը պաշտոնապես հերքում է «Իրազեկ և պաշտպանված» ՀԿ-ի հրապարակած այն հայտարարությունը, թե «ընկերության պաղպաղակը չի համապատասխանում մակնշման պահանջներին»: Իրականությանը չի համապատասխանում նաև հրապարակված այն տեղեկությունը, որ ««Աշտարակ-Կաթ» ընկերության պաղպաղակում օգտագործվում է մեծ քանակությամբ բուսայուղ (սփրեդ)»:
Նախ՝ սփրեդը բուսայուղ չէ, այլ կենդանական ու բուսական ծագում ունեցող բաղադրիչներով համակցված մթերք, որն ընկերության պաղպաղակներում չի օգտագործվում:
Ընկերությունը պաղպաղակների արտադրության մեջ բացառապես օգտագործում է Եվրոպայում մեծ հեղինակություն ունեցող իտալական «Master Martini» ընկերության արտադրած կոկոսի բարձրորակ յուղը, որն օգտագործվում է նաև եվրոպական մի շարք զարգացած երկրներում և կիրառվում է նաև պաղպաղակի արտադրության մեջ: Կան բազմաթիվ գիտական հրապարակումներ կոկոսի յուղի օգտակար լինելու մասին. այն առողջարար է և համարվում է պաղպաղակի բաղադրատոմսի տարրերից մեկը:
«Աշտարակ-Կաթ» ընկերության պաղպաղակների փաթեթավորման վրա, ի թիվս մյուս բաղադրիչների, հստակ մակնշում կա նաև կոկոսի յուղի առկայության մասին:
«Աշտարակ-Կաթ» ընկերության կողմից արտադրված պաղպաղակի ողջ տեսականին համապատասխանում է սննդի անվտանգության և տեխնիկական կանոնակարգի բոլոր չափորոշիչներին և պարունակում է առողջության համար օգտակար բազմաթիվ տարրեր:
«Աշտարակ-Կաթ» ընկերությունը պաշտոնապես հերքում է

«Աշտարակ-Կաթ» ընկերության մամուլի ծառայություն