Լրահոս

28.06.2013 10:45


Ահազանգ Սյունիքից

Ահազանգ Սյունիքից

Հունիսի 26-ի ժամը 19։49-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Աջաբաջ գյուղի մո­տ գտնվող «Լեռ-էքս» ՍՊԸ-ի կողմից շահագործվող հանքի թափոնները լցվում են Գեղի գետը:

Սյունիքի ՄՓՎ ՃԿԿ-ից տեղեկացրել են, որ Ողջի գետի Գեղի վտակը որոշակի հատվածում հոսել է պլաստմասե խողովակով, որը հունիսի 25-ին վնասվել է և անմիջապես փոխարինվել երկաթյա խողովակներով:

Հունիսի 28-ի ժամը 14։15-ին «Լեռ-էքս» ՍՊԸ-ի կողմից շահագործվող հանքի թափոնների Գեղի գետը լցվելու հանգամանքները պարզաբանելու համար դեպքի վայր են մեկնել Սյունիքի մարզային ՃԿԿ, ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետա­կան տեսչության, «Զանգեզուրի պղնձամոլիբդեն­­ային կոմբինատ» ՓԲԸ բնապահպանության բաժնի, «Լեռ-էքս» ՍՊԸ ներկայացուցիչներ:

Պարզվել է, որ «Լեռ-էքս» ՍՊԸ-ի կողմից շահագործվող պոչամբարի վերևի հատվածում Ողջի գետի Գեղի վտակը հոսել է պլաստմասսե խողովակաշարով, որը վնասվել է, սակայն գետի ջրերը պոչամբար չեն լցվում։ Իրավիճակը վերահսկելի է և ներկայումս աշխատանքներ են իրականացվում՝ պլաստմասսե խողովակաշարը մետաղյա խողովակաշարով փոխարինելու ուղղությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը