Դատահոգեբուժական կեղծ եզրակացության շնորհիվ դատարանը չի հարցաքննի Խուդյանի գործով գլխավոր վկային
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջաննների դատարանը Սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանի շենքից բնակարան գնած և խաբված գնորդ Լուսինե Գյուլխասյանի գործով գլխավոր վկային չի լսի:
Խոսքը վերաբերում է ներկայումս կալանավորված շինարար Վլադիսլավ Մանգասարյանի եղբայր Ռուբեն Մանգասարյանին, ով թերևս դատաքննական փուլում արդեն բացահայտված փաստերից հետո հայտնի չէ ինչ եղանակներով փաստորեն խուսափեց դատարանում հարցաքննվելուց: Բանն այն է, որ հունիսի 7-ին դատարան էր ստացվել Ռուբեն Մանգասարյանի վերաբերյալ դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը` խիստ կասկածելի բովանդակությամբ: Իսկ ամենակարևորն այն է, որ ըստ այդմ` դատարանում պետք է հրապարակվեն մինչդատական վարույթի ընթացքում Մանգասարյանի կողմից տրված ցուցմունքները, քանի որ հիմա նա, այսպես ասած, <<ունակ չէ ճիշտ վերարտադրելու իրականությունը>>:
Սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանի փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը այսպիսի մի փորձագիտական եզրակացություն կանխատեսելի էր համարում, քանի որ դատարանում արդեն լիովին պարզ է դարձել, որ մինչդատական վարույթի ընթացքում տրված ցուցմունքների հիմնական մասը կեղծ է եղել: Ինչ վերաբերում է կոնկրետ Ռուբեն Մանգասարյանի նախաքննական կեղծ ցուցմունքներին` դատարանում արդեն ամբողջությամբ պարզվել է, որ նրա ցուցմունքները լիովին կեղծ են և վաղուց բացահայտվել է, որ տուժած քաղաքացի Լուսինե Գյուլխասյանի բնակարանը իրականում տնօրինել է ոչ թե Ռուբեն Մանգասարյանը, այլ նրա եղբայր Վլադիսլավ Մանգասարյանը: Իսկ Ռուբեն Մանգասարյանի և Արթուր Գալստյանի միջև բնակարանի կեղծ առուվաճառք է տեղի ունեցել, իրականում այդ գործարքը տեղի է ունեցել մի կողմից` բնակարանի իրական սեփականատեր Վլադիսլավ Մանգասարյանի, մյուս կողմից` Հարթունյան ընտանիքին պատկանող <<Ջի Էյջ Սթորիջ Էնթրփրայզես>> ընկերությունից հայտնի Սևակ Արզարունու միջև` Վլադիսլավ Մանգասարյանի պարտքերի դիմաց:
Խուդյանի փաստաբանի խոսքով` այս ամենից հետո ակնհայտ է, որ որ ամեն բան արվելու էր, որպեսզի Մանգասարյանը դատարանում ցուցմունք չտար: Իսկ ինչ վերաբերում է դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությանը` դրա բովանդակությունն առնվազն ծիծաղելի է:
Սկսենք նրանից, որ Մանգասարյանի հոգեկան և մտավոր վիճակի վերաբերյալ փորձաքննություն նշանակելու հարցն առաջացավ դատարանում և այն բանից հետո, երբ Ռուբեն Մանգասարյանը վկայության գալով հայտարարեց, որ գտնվում է հոգեմետ դեղերի ազդեցության տակ ու հետևաբար դրանք ազդում են նրա ինտելեկտուալ և մտավոր կարողությունների, ինչպես նաև հիշողության վրա: Սակայն դատահոգեբուժական փորձաքննությամբ սրա վերաբերյալ զարմանալիորեն նշվում է հետևյալը. <<Մանագասարյանի կողմից հոգեմետ դեղերի օգտագործումը չի ազդում նրա ինտելեկտուալ և մտավոր կարողությունների, հիշողության վրա և նախկինում և ներկայումս չի խոչընդոտել դեպքերի և քրեական գործով բացահայտման ենթակա հանգամանքների ընկալմանը, հիշողությանը և վերարտադրմանը>>: Եվ որքան էլ զարմանալի է, այսքանից հետո եզրակացությամբ պնդվում է, թե Մանգասարյանը չի կարող ցուցմունքներ տալ դատարանի դահլիճում:
Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ պարզվում է, որ Մանգասարյանը դատարանի դահլիճում չի կարող ցուցմունքներ տալ, քանի որ ինքն է այդպես խնդրել փորձաքննող հանձնաժողովին: Այս մասին բառացիորեն նշվում է եզրակացության տեքստում, որն էլ մեջբերում ենք. <<Մանգասարյանը ներկայումս մտահոգ է, կասկածամիտ, փոքր ինչ տագնապած: Ճիշտ հասկանում է անց կացվող փորձաքննության իմաստը և նպատակը: Միաժամանակ խնդրում է, որ փորձագետները գրեն, թե ինքն ի վիճակի չէ ցուցմունք տալու, քանի որ իր հոգեկան վիճակը վատացել է, զառանցաբար է մեկնաբանում շրջապատի իրադարձությունները, համարում է, որ այս ցուցմունքներով իր դեմ ինչ որ բան է սարքվում, այս ամենը տանում է նրան, որ բոլորի մեղքն իր վրա են կոտրելու, խնդրում է, որ այնպես գրեն, որ իրեն այլևս չհարցաքննեն, որ ինքը որևէ ցուցմունք չտա>>:
<<Ստացվում է, որ իրականում այս գործով գլխավոր վկան հրաժարվում է ցուցմունք տալուց, ինչը քրեորեն հետապնդելի արարք է, իսկ փորձաքննություն իրականացրած հանձնաժողովը փաստորեն փորձաքննություն իրականացնելու փոխարեն ընդառաջ է գնացել փորձաքննվողի խնդրանքին, ինչի համար որևէ իրավական հիմք չկա, և դեռ մի բան էլ արժանահավատ համարել նրա կողմից նախաքննության ընթացքում տրված կեղծ ցուցմունքները>>,- ասում է ամերիկահայ գործարարի փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը:
Եվ իսկապես, փորձաքննությունը իրականացրած հանձնաժողովը որքան էլ կասկածի տակ է առնում այս պահին դատարանում Մասնագասարյանի կողմից ցուցմունք տալու հարցը, այնքան էլ վստահաբար հայտարարում է, թե նախկինում Մանգասարյանը ունակ է եղել ճիշտ վերարտադրելու իրականությունը:
<<Մանգասարյանը տառապում է <<Շիզոֆրենիա, պարանոիդ ձև>> խրոնիկակակն հոգեկան հիվանդությամբ: Հիվանդությունը սակայն ընթացել է ընդմիջումներով և չի ուղեկցվում հիշողության և ինտելեկտի կոպիտ խանգարումներով, քննադատական ունակությունների բացակայությամբ և մինչդատական վարույթի ընթացքում փորձաքննվող ունակ է եղել ճիշտ ընկալել և վերարտադրել քրեական գործով բացահայտման ենթակա հանգամանքները և տալ ճշմարիտ ցուցմունքներ:
Մանգասարյանի տված ցուցմունքները և նախկինում և ներկայումս արժանահավատ են, սակայն ներկա պահին, կապված ստեղծված դատաքննչական իրավիճակում նրա հոգեկան վիճակի վատացման հետ, որն արտահայտվում է վախի և տագնապի զգացումներով, կասկածամտությամբ, շրջապատի իրադարձությունների զառանցական մեկնաբանությամբ, որոնք հատկապես ավելի արտահայտված են դառնում դատարանում նրա ելույթ ունենալուց, նա չի կարող տալ ցուցմունքներ դատարաի դահլիճում>>,- նշված է եզրակացության մեջ:
Խուդյանի փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը գտնում է, որ Ռուբեն Մանգասարյանին պարզապես չեն բացատրել, որ եթե այժմ նա դատարանում գա և ճիշտ ցուցմունքներ տա, քրեական պատասխանատվություն չի կրելու նախաքննության ընթացքում իր կողմից տրված կեղծ ցուցմունքների համար:
Նշենք, որ եզրակացությունը տված փորձագետները նախազգուշացված են եղել եզրակացություն տալուց հրաժարվելու և ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար ՀՀ քր. Օր 338, 339 հոդվածներով նախատեսված քրեական պատասխանատվության մասին: Իսկ փորձաքննությունն իրականացրել է ԱՆ կից միջգերատեսչական ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովը:
Ի դեպ` ամբաստանյալ Էդուարդ Եսայանի պաշտպանը խնդրել է դատարանին Մանգասարյանի ցուցմունքները չդնել մեղադրանքի հիմքում, քանի որ դրանք անթույլատրելի ապացույցներ են, սակայն այդ հարցին դատարանը կանդրադառնա վճռի կայացման փուլում:
Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խումբ