«Հետք»–ի հերթական բացահայտումները. «Հանդիպմանը ներկա էին վարչապետը, Ն. Կճոյանը և Աշոտ Սուքիասյանը»
«Հետք» էլեկտրոնային պարբերականը ներկայացրել է «Ովքեր են Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հեղինակները. օֆշորային եռյակը»հոդվածի երկրորդ հատվածը։ Այնտեղ մասնավորապես նշված է, որ Աշոտ Սուքիասյանն այժմ դատական վեճի մեջ է Սիերա Լեոնեում գրանցված «GMC GLOBAL (SL) LIMITED» ընկերության հետ: Այս ընկերության սեփականատերերը Աշոտ Սուքիասյանի հրավերով երկու անգամ եղել են Հայաստանում եւ հանդիպել են նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանին հետ: Ընկերության տնօրեն Ռուբեն Մկրտչյանը մասնակցել է այդ հանդիպումներից մեկին: Ստորեւ՝ մի հատված Ռուբեն Մկրտչյանի հետ «Հետք»–ի հարցազրույցից:
«Հայաստանում եղել եմ երկու անգամ: Չեմ կարող հստակ ամսաթիվ նշել: Առաջին անգամ եկել եմ իմ գործընկերների հետ: Երկրորդ անգամ ադամանդներ եմ բերել Աշոտին: Առաջին հանդիպումը 2010-ի հուլիսի կեսերին էր: Իմ տպավորությամբ՝ այդ հանդիպումը կազմակերպել էր Աշոտ Սուքիասյանը: Հանդիպմանը ներկա էին վարչապետը, Ն. Կճոյանը և Աշոտ Սուքիասյանը` մի կողմից, ես և իմ գործընկերները` Սերգեյ Տրյուկազյուկն ու Ալեքսանդր Վալչիկովսկին՝ մյուս կողմից:Զրուցել ենք Սիերա Լեոնեի և նախագծի մասին, ընդհանուր ներդրումների մասին: Դրանից հետո` երեկոյան, բոլորս միասին գնացինք «Նոյան Տապան» ռեստորան: Եվ մենք հասկացել էինք, որ Աշոտը լիակատար աջակցություն և ֆինանսներ ունի: Եվ այդ ամենը մեզ վստահություն ներշնչեց, որ ներդրումներ իսկապես կլինեն: Երբ երկրորդ անգամ եկա, նրանք` Աշոտն ու Ն. Կճոյանը, մեկնեցին Կիպրոս:Ես նրանց օդանավակայանում ճանապարհեցի: Աշոտը Սիերա Լեոնեում ընկերություն չունի: Նա պետք է բաժնեմաս ստանար ընկերությունում ներդրումներ կատարելուց հետո: Բայց նա որևէ բաժին չստացավ, քանի որ խոստացված ներդրումների կեսն էլ չկատարեց»:
«Հետք»–ի հերթական բացահայտումները. «Հանդիպմանը ներկա էին վարչապետը, Ն. Կճոյանը և Աշոտ Սուքիասյանը»
«Հետք» էլեկտրոնային պարբերականը ներկայացրել է «Ովքեր են Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հեղինակները. օֆշորային եռյակը» հոդվածի երկրորդ հատվածը։ Այնտեղ մասնավորապես նշված է, որ Աշոտ Սուքիասյանն այժմ դատական վեճի մեջ է Սիերա Լեոնեում գրանցված «GMC GLOBAL (SL) LIMITED» ընկերության հետ: Այս ընկերության սեփականատերերը Աշոտ Սուքիասյանի հրավերով երկու անգամ եղել են Հայաստանում եւ հանդիպել են նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանին հետ: Ընկերության տնօրեն Ռուբեն Մկրտչյանը մասնակցել է այդ հանդիպումներից մեկին: Ստորեւ՝ մի հատված Ռուբեն Մկրտչյանի հետ «Հետք»–ի հարցազրույցից:
«Հայաստանում եղել եմ երկու անգամ: Չեմ կարող հստակ ամսաթիվ նշել: Առաջին անգամ եկել եմ իմ գործընկերների հետ: Երկրորդ անգամ ադամանդներ եմ բերել Աշոտին: Առաջին հանդիպումը 2010-ի հուլիսի կեսերին էր: Իմ տպավորությամբ՝ այդ հանդիպումը կազմակերպել էր Աշոտ Սուքիասյանը: Հանդիպմանը ներկա էին վարչապետը, Ն. Կճոյանը և Աշոտ Սուքիասյանը` մի կողմից, ես և իմ գործընկերները` Սերգեյ Տրյուկազյուկն ու Ալեքսանդր Վալչիկովսկին՝ մյուս կողմից: Զրուցել ենք Սիերա Լեոնեի և նախագծի մասին, ընդհանուր ներդրումների մասին: Դրանից հետո` երեկոյան, բոլորս միասին գնացինք «Նոյան Տապան» ռեստորան: Եվ մենք հասկացել էինք, որ Աշոտը լիակատար աջակցություն և ֆինանսներ ունի: Եվ այդ ամենը մեզ վստահություն ներշնչեց, որ ներդրումներ իսկապես կլինեն: Երբ երկրորդ անգամ եկա, նրանք` Աշոտն ու Ն. Կճոյանը, մեկնեցին Կիպրոս: Ես նրանց օդանավակայանում ճանապարհեցի: Աշոտը Սիերա Լեոնեում ընկերություն չունի: Նա պետք է բաժնեմաս ստանար ընկերությունում ներդրումներ կատարելուց հետո: Բայց նա որևէ բաժին չստացավ, քանի որ խոստացված ներդրումների կեսն էլ չկատարեց»:
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք այստեղ։
7or.am