Լրահոս

27.06.2013 17:01


Բորդյուժա. «Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով»

Բորդյուժա. «Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով»

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան այսօր Երևանում հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է, թե սիրիական հակամարտությունը չպետք է լուծվի ռազմական ճանապարհով, և իրենց հիասթափեցնում է Սիրիայում տիրող մարդատյացության վերաբերյալ միջազգային հանրության անտարբերությունը:

Ղարաբաղյան հարցն էլ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի համոզմամբ, պետք է լուծվի միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով։

–Հակամարտություն սկսելը շատ հեշտ է։ Հեշտ է զենք կիրառելու մասին առաջինը որոշումն ընդունել։ Բայց շատ դժվար է խաղաղության վերադառնալը։ Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Խնդրիրը պետք է լուծվի երկու երկրների նախագահների բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի աջակցությամբ,-ընդգծել է Բորդյուժան:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը