«Նարեկ Սարգսյանը երբևէ որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի եղել». պարզաբանում
Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի հանրային կապերի գծով պատասխանատու Անահիտ Եսայանի պարզաբանումը՝ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ–ի հայտարարության կապակցությամբ.
«Ցանկացած գլխավոր ճարտարապետ՝ Հայաստանում թե՝ այլուր ստեղծագործական աշխատանքով զբաղվելու իրավունք ունի: Ստեղծագործական աշխատանքով զբաղվել են մեր բոլոր գլխավոր ճարտարապետները՝ Ալեքսանդր Թամանյանից ու Նիկողայոս Բունիաթյանից սկսած՝ մինչև Գրիգոր Աղաբաբյան, Մարկ Գրիգորյան, Ջիմ Թորոսյան, Ասլան Մխիթարյան, Սամվել Դանիելյան , Նարեկ Սարգսյան և մեր քաղաքի ու հանրապետության բազմաթիվ խոշոր կառույցներ կյանքի են կոչվել հատկապես նրանց կողմից: Ընդ որում, Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի հեղինակած նախագծերի հիմնական մասը մշակվել է այն տարիներին /2004 հուլիս-2008 հուլիս/, երբ նա որևէ պետական պաշտոն չէր զբաղեցնում: Հենց այդ շրջանում՝ 2004-ին է ստեղծվել «Նարեկ Սարգսյան ճարտարապետական արվեստանոցը»: ՀՀ վաստակավոր ճարտարապետ, պրոֆեսոր Նարեկ Սարգսյանը երբևէ որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի եղել և ապրուստը վաստակում է բացառապես իր մասնագիտությամբ, այն է՝ ճարտարապետական նախագծումով, ինչի մասին բազմիցս հայտարարել է նաև ինքը:
Ինչ վերաբերում է ԹԻՀԿ /Թրանսփերանսի ինթերնեյշնըլ հասարակական կազմակերպություն/ կողմից ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացրած դիմումի «նյութերին», ի մասնավորի՝ Երևանի հուշարձան շենքերի վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի կամ Երևանի գլխավոր ճարտարապետի կողմից իբր իրականացրած գործընթացներին, ապա հայտնում ենք, որ ՀՀ-ում հուշարձաններին վերաբերող ցանկացած գործառույթ վերապահված է տվյալ բնագավառում լիազոր մարմին հանդիսացող ՀՀ մշակույթի նախարարությանը: Այսինքն, ավելի քան պարզ է, որ այստեղ որևէ այլ կառույց կամ անձ չի կարող գործառույթներ իրականացնել:
Անդրադառնալով ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության կողմից վերը նշված կազմակերպության դիմումով նախապատրաստվող նյութերին, Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը հայտարարել է, թե առաջինն է շահագրգռված, որ անաչառ քննության արդյունքում պարզվի իրականությունը և՛ հուշարձանների հետ կապված գործընթացների վերաբերյալ, և՛ ի վերջո, լույս սփռվի, թե տարիներ շարունակ իր դեմ ուղղված զրպարտությունների և բանսարկությունների հեղինակներն ինչ նպատակներ են հետապնդում»:
«Նարեկ Սարգսյանը երբևէ որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի եղել». պարզաբանում
Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի հանրային կապերի գծով պատասխանատու Անահիտ Եսայանի պարզաբանումը՝ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ–ի հայտարարության կապակցությամբ.
«Ցանկացած գլխավոր ճարտարապետ՝ Հայաստանում թե՝ այլուր ստեղծագործական աշխատանքով զբաղվելու իրավունք ունի:
Ստեղծագործական աշխատանքով զբաղվել են մեր բոլոր գլխավոր ճարտարապետները՝ Ալեքսանդր Թամանյանից ու Նիկողայոս Բունիաթյանից սկսած՝ մինչև Գրիգոր Աղաբաբյան, Մարկ Գրիգորյան, Ջիմ Թորոսյան, Ասլան Մխիթարյան, Սամվել Դանիելյան , Նարեկ Սարգսյան և մեր քաղաքի ու հանրապետության բազմաթիվ խոշոր կառույցներ կյանքի են կոչվել հատկապես նրանց կողմից:
Ընդ որում, Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի հեղինակած նախագծերի հիմնական մասը մշակվել է այն տարիներին /2004 հուլիս-2008 հուլիս/, երբ նա որևէ պետական պաշտոն չէր զբաղեցնում: Հենց այդ շրջանում՝ 2004-ին է ստեղծվել «Նարեկ Սարգսյան ճարտարապետական արվեստանոցը»:
ՀՀ վաստակավոր ճարտարապետ, պրոֆեսոր Նարեկ Սարգսյանը երբևէ որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի եղել և ապրուստը վաստակում է բացառապես իր մասնագիտությամբ, այն է՝ ճարտարապետական նախագծումով, ինչի մասին բազմիցս հայտարարել է նաև ինքը: