Լրահոս

27.06.2013 15:48


Հրայր Թովմասյանը դատարանում Տիգրան Սարգսյանին չի պաշտպանի

Հրայր Թովմասյանը դատարանում Տիգրան Սարգսյանին չի պաշտպանի

Օֆշորային սկանդալում հայտնված ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գործը եթե հասնի դատարան, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նրան այնտեղ չի պաշտպանի։ Վերջինն ընդգծել է, որ օրենքով դատարաններում կողմերի շահերը կարող է պաշտպանել միայն փաստաբանը:

Հիշեցնենք, սակայն, որ նախագահական ընտրություններից հետո Սահմանադրական դատարանը մերժել էր ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրեաս Ղուկասյանի միջնորդությունը, որով նա պահանջում էր ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին չընդունել որպես Սերժ Սարգսյանի լիազոր ներկայացուցիչ, քանի որ նա պետական պաշտոնյա է և պետք է ներկայացնի պետությանը, ոչ թե նախագահին:

ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն ընդգծել էր, որ Սերժ Սերգասյանի լիազորագրում Հրայր Թովմասյանը ներկայացված է ոչ թե որպես նախարար, այլ պարզապես որպես իրավաբան:

Իր հերթին Հրայր Թովմասյանն այն ժամանակ հայտարարել էր, որ ինքը մինչև հինգշաբթի արձակուրդում է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը