Լրահոս

27.06.2013 15:31


Տեղի կունենա Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստ

Տեղի կունենա Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստ
Վաղը՝ հունիսի 28-ին, ժամը 12:00-ին, Հանրային խորհրդում տեղի կունենա Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստ, որի օրակարգում ընդգրկված են.
1. Մանր և խոշոր եղջերավոր անասունների մորթի կազմակերպման, առաջացած կաշվի վերամշակման, արտահանման և կաշվե իրերի արտադրության զարգացման հարցը՝ (հրավիրված են ՀՀ ֆինանսների, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունների, ՀՀ պետեկամուտների կոմիտեի ներկայացուցիչներ ):
2. Մանր եղջերավոր անասունների բրդի մթերման, մշակման և հետագա օգտագործման հարցը (հրավիրված են ՀՀ ֆինանսների, ՀՀ գյուղատնտեսության և ՀՀ էկոնոմիկայի նախարարությունների ներկայացուցիչներ ):

3. ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի տուրիզմի, առողջ ապրելակերպի ենթահանձնաժողովի 2013 թ. հունիսի 24-ին ընդունած որոշման մասին հարցը՝ կապված «Արարատ-73» ֆուտբոլային թիմի 40-ամյա հոբելյանին ընդառաջ միջոցառումներ անցկացնելու հետ (հրավիրված են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչներ):

Այս խորագրի վերջին նյութերը