ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում 2009թ. հուլիսի 10-11-ը գումարված համահայկական համաժողովի բանաձևը
Մենք՝ աշխարհի 25 երկրներից ժամանած հայության ներկայացուցիչներս, ԼՂՀ նախագահի բարձր հովանավորությամբ կազմակերպված համաժողովի ընթացքում քննարկելով այս ժամանակաշրջանի մեր ազգայինևպետական կարեւորագույն՝ Արցախի եւ հայևթուրքական հարաբերությունների հիմնահարցերը՝ հաստատում ենք.
1. Հայաստանն ու հայությունը պատասխանատու, շրջադարձային փուլում են։ Մեր օրակարգի երկու հիմնահարցերի զարգացմամբ ու հանգուցալուծման բնույթով է պայմանավորված մեր ինքնության պահպանումը, հայկական երկու պետությունների եւ մեր ժողովրդի ապագան։
2. Մենք վճռական ենք՝ կարելի ու անկարելի բոլոր միջոցներով պաշտպանելու ազգային և պետական մեր շահերն ու իրավունքները եւ ապահովելու մեր ինքնուրույն ու արժանապատիվ տեղը քաղաքակիրթ ժողովուրդների ընտանիքում։
3. Մենք ինքնավստահություն, իրատեսություն եւ քաղաքական կամք ենք պահանջում ՀՀ եւ ԼՂՀ այսօրվա եւ վաղվա իշխանություններից, որպեսզի ճակատագրական այս երկու հիմնահարցերում նրանք առաջնորդվեն բացառապես հայ ժողովրդի շահերով եւ սերունդների առջեւ պատասխանատվությամբ։
4. Մենք գիտակցում ենք, որ ազգի ու պետության հիմքերին առնչվող բոլոր խնդիրները, արտաքին ու ներքին քաղաքականությունը փոխկապակցված ամբողջություն են եւ պահանջում են համակողմանի ու կշռադատված մոտեցումներ։
5. Հայաստանի Հանրապետությունը, Արցախը, Սփյուռքը միայն իբրեւ մեկ միասնական օրգանիզմ կարող են կազմակերպված ուժի վերածվել, ունենալ ընդհանրական կամքի արտահայտման ձեւաչափ, բացահայտել մեր անսահման ներքին կարողականությունը եւ մեր հարեւաններին, աշխարհի ուժային կենտրոններին ապացուցել, որ հայությունը թույլ չի տալու ոտնահարել իր արդարացի իրավունքները։
Մեկնելով այս հաստատումներից՝ հայևթուրքական հարաբերությունների առումով համաժողովը արձանագրում է.
Իբրեւ հարեւան պետություններ՝ Հայաստանն ու Թուրքիան ի վերջո պարտավոր են բնականոն հարաբերություններ հաստատել։ Առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ սկսելու եւ սահմանները բացելու Հայաստանի նախաձեռնությունը արդեն իսկ զիջում էր եւ բարի կամքի դրսեւորում Թուրքիայի հանդեպ։ Բայց առայսօր, ավելի քան մեկ տարի ընդգրկող ժամանակահատվածում, Թուրքիան համարժեք չի արձագանքել Հայաստանի միակողմանի պատրաստակամությանը։ Թուրքիայի ոչ մի առաջնորդ հրապարակավ չի խոսել առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու ցանկության մասին։ Թուրքիան շարունակում է նախապայմաններ թելադրել, անընդմեջ մեծացնում է իր բացահայտ կանխակալ դերակատարությունը Արցախի հարցում եւ իրականում գնում է ոչ թե հարաբերությունների կարգավորման, այլ հաջողությամբ մոլորեցնում է միջազգային հանրությանը՝ օրակարգից դուրս մղելով Հայկական հարցը։
Այս համատեքստում միանգամայն սխալ ու անհեռատես քայլ էր 2009թ. ապրիլի 22ևի համատեղ հայտարարության ստորագրումը։ Նույնքան ու ավելի վտանգավոր են ներկայիս միտումները, երբ աշխարհի ուժային կենտրոնները փորձում են արագացված ինչևինչ լուծումներ պարտադրել Արցախյան հարցում՝ դրանով իսկ Թուրքիային ձեռնտու հուն մղելով ՀայաստանևԹուրքիա հարաբերությունների ընթացքը։ Այլեւս ակնհայտ է, որ Հայաստանն ու հայությունը ստիպված են դիմակայել թուրքևադրբեջանական տանդեմի միասնական քաղաքականությանը։
Այս պայմաններում մենք համոզված ենք հետեւյալ դրույթների ճշմարտացիության եւ դրանց պետականորեն հետապնդման անհրաժեշտության մեջ.
ա) Առանց նախապայմանների շրջափակման վերացումը եւ միջազգային իրավունքի ընդհանուր հիմունքներով դիվանագիտական հարաբերությունների հաստատումը պետք է դիտվի իբրեւ երկու երկրների երկխոսության բնական մեկնակետ։ Իրապես բարիդրացիական հարաբերություններ կարող են լինել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմամբ եւ հայ ժողովրդի իրավունքների վերականգնմամբ։
բ) Ցեղասպանության միջազգային համընդհանուր եւ մասնավորապես Թուրքիայի կողմից ճանաչումն ու դատապարտումը հիմնարար նշանակություն ունի ոչ միայն պատմական արդարության վերականգնման, այլեւ՝ տարածաշրջանում փոխադարձ վստահության մթնոլորտի հաստատման եւ ապագայում նման ոճիրների կանխարգելման համատեքստում։ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հայեցակարգի այս դրույթը վերջին շրջանում փաստորեն դադարել է արտաքին քաղաքական գործունեության ուղենիշ լինելուց։ Սա անթույլատրելի է։ Անթույլատրելի է նաեւ Ցեղասպանության փաստը պատմաբանների քննարկման նյութ դարձնելու ցանկացած փորձ։
գ) Բացարձակապես անընդունելի է ՀայաստանևԹուրքիա հարաբերությունների բնականոնացումը Հայաստանի ինքնիշխան եւ կենսունակ լինելիության եւ սերունդների իրավունքների հաշվին։ ՀՀ իշխանությունները այլեւս չպետք է թույլ տան, որ բանակցությունների իմիտացիան Թուրքիան ծառայեցնի միջազգային ասպարեզում քաղաքական ու քարոզչական առավելություններ կուտակելուն։
դ) Հայաստանի իշխանությունը պարտավոր է վերագնահատել ու իմաստավորել մեկ տարի առաջ իր նախաձեռնած հրապարակային հարաբերությունների ընթացքը, արդեն իսկ առկա բացասական արդյունքները, միջազգային հանրության առաջ բացահայտել Թուրքիայի իրական նպատակները եւ դադարեցնել բանակցությունները։
Արցախյան հիմնահարցի ներկա հանգրվանի առնչությամբ համաժողովը արձանագրում է.
Տարածաշրջանում ստեղծված ստատուս քվոն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքը բռնի ուժով ճնշելու, պատերազմ սանձազերծելու եւ այդ պատերազմում պարտվելու Ադրբեջանի քաղաքականության արդյունքն է։ Արցախը ոչ միայն կարողացել է պաշտպանել ապրելու իր իրավունքը, այլեւ միջազգային բոլոր նորմերին համապատասխան ժողովրդավարական պետություն է ստեղծել, որ բնականորեն կայանում ու զարգանում է։ Այսօր եւ վաղը Արցախի ինքնուրույնությունն ու անվտանգությունը ուղղակիորեն առնչվում են Հայաստանի ու համայն հայ ժողովրդի արժանապատվությանը, լինելիությանն ու հեռանկարին։ Հիմնահարցը հապճեպ կարգավորելուն ուղղված որոշ միտումներ եւ հատկապես Ադրբեջանի ռազմաշունչ հայտարարությունները մեզ ստիպում են մշտապես զգոն լինել, խնդիրը պահել մեր համազգային օրակարգում եւ անհրաժեշտության դեպքում համահայկական ուժերով բացառել հիմնահարցի ոչ արդարացի լուծման հնարավորությունը։
Առ այդ՝ համաժողովը գտնում է.
ա) Արցախյան հիմնահարցի վերջնական կարգավորման ուղին խաղաղ բանակցային գործընթացն է, որտեղ սակայն պետք է փոխվի խեղված ձեւաչափը, եւ ԼՂՀևն հանդես գա իբրեւ լիիրավ կողմ։
բ) Բանակցային գործընթացում հիմք պետք է ընդունել Արցախի ժողովրդի արդեն իսկ կայացած ինքնորոշման փաստը եւ առաջնորդվել 1991թ. անկախության եւ 2006թ. ԼՂՀ Սահմանադրության ընդունման հանրաքվեների արդյունքներով։ Բանակցությունները պետք է նպատակ ունենան առաջնահերթ լուծում տալ ԼՂՀ անկախության ճանաչման եւ նրա անվտանգության ապահովման հարցերին եւ չպետք է շրջանցեն բռնազավթված Շահումյանն ու Գետաշենը, Մարտակերտի ու Մարտունիի հատվածները եւ Ադրբեջանից տեղահանված հարյուր հազարավոր հայերի իրավունքները։
գ) Լեռնային Ղարաբաղը երբեք մաս չի կազմել անկախ Ադրբեջանին, իսկ 1991թ. հռչակել է իր անկախությունը Ադրբեջանին չպատկանող տարածքներում։ Խորհրդային Միության կազմալուծմամբ ավարտվել է Խորհրդային Ադրբեջանի տիրապետությունը Արցախի վրա։ Արցախյան պատերազմի նախահարձակը եւ հետեւանքների պատասխանատուն Ադրբեջանն է։
դ) Գիտակցելով, որ բանակցությունները ենթադրում են փոխզիջումներ, միաժամանակ պնդում ենք, որ փոխզիջումները, հակամարտության կարգավորման բոլոր բաղադրիչների հաշվառումով, կարող են լինել միմիայն համարժեք, հավասարաչափ, միաժամանակյա եւ տեղադրվել փաթեթային ամբողջական լուծման համակարգում։ Այլապես ԼՂՀ շուրջ անվտանգության գոտու ցանկացած թուլացում, առանց ԼՂՀ տարածքային ամբողջականության վերականգնման, մեծացնելու է պատերազմի հավանականությունը եւ վտանգելու Արցախի բնակչությանը։
ե) Այս համատեքստում, այսպես կոչված, նորացված Մադրիդյան սկզբունքների հիման վրա հակամարտության կարգավորումը արագացնելուն ուղղված համանախագահող երկրների նախագահների կոչը բացարձակապես չի բխում հիմնախնդրի բնույթից եւ հակամարտության ծավալման պատմությունից։ Ավելին՝ այն շրջանցում եւ լիովին անտեսում է ԼՂՀ ժողովրդի օրինապատշաճ կերպով արդեն իսկ արտահայտած կամքը։ Համաժողովը դատապարտելի, անթույլատրելի եւ իրավական ուժից զուրկ է համարում միջազգային որեւէ փաստաթղթի ընդունումը՝ առանց հակամարտության հիմնական կողմի՝ ԼՂՀ իշխանության անմիջական մասնակցության։ Համաժողովը հաստատում է, որ Հայաստանի Հանրապետությունը Ղարաբաղի ժողովրդի համար այս կենսական հարցի լուծման մեջ իրավասու չէ փոխարինել ԼՂՀևին։ Համաժողովը ՀՀ իշխանություններից պահանջում է չստորագրել առաջարկվող փաստաթուղթը եւ հրատապ միջոցներ ձեռնարկել ԼՂՀևն բանակցություններում որպես լիիրավ կողմ վերադարձնելու համար։
զ) Հայաստանն բոլոր միջոցներով պետք է երաշխավորի ԼՂՀ անվտանգությունն ու անկախությունը եւ հասնի այդ կարգավիճակի միջազգային ամրագրմանը։ Առ այդ՝ միջազգային հանրության հովանու ներքո ՀՀ, ԼՂՀ եւ Ադրբեջանի միջեւ ստորագրված ուժի կիրառումը բացառող փաստաթուղթը միայն կարող է ապահովել խաղաղ բանակցային գործընթացի անշրջելիությունը։
է) Մեզ համար Արցախը Հայաստան է եւ մնալու է ադպիսին։ Համայն հայության զորաշարժով մենք մեկ անգամ արդեն հաղթել ենք Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում, եւ թող ոչ ոք չկասկածի, որ նույնն է լինելու, եթե դարձյալ ազատ ժողովրդի հետ փորձեն խոսել զենքով։
Արցախի հիմնախնդրին, հայևթուրքական հարաբերություններին նվիրված երկօրյա համաժողովի մասնակիցներս վերահաստատում ենք ազգային-պետական հարցերում մեր միասնականությունն ու վճռականությունը։ Մեզ համար գերագույն արժեքներ են Հայաստանի անկախ Հանրապետությունը, ազատ Արցախը, կազմակերպված Սփյուռքը եւ մեր ժողովրդի անժամանցելի իրավունքները։

ք. Ստեփանակերտ
11 հուլիս 2009թ.