–Հայաստանը և Ռուսաստանը նույն ռազմաքաղաքական դաշինքի՝ ՀԱՊԿ անդամ են: Հայաստանի թշնամի Ադրբեջանին զենք վաճառելը դաշնակից Ռուսաստանի կողմից իրական դավաճանություն է: Այս դավաճանությունը լուրջ անհանգստության տեղիք է տվել նաև արցախյան հասարակությանը, որտեղ դեռևս թարմ են Ռուսաստանի դավաճանության մասին մի շարք հիշողություններ, մասնավորապես «Կոլցո» օպերացիան, Շահումյանի հայաթափումը և այլն:
–Բորդյուժայի ասածն անհանգստության տեղիք է տալիս: Եթե Ռուսաստանի համար շարժիչ ուժը փողն է, ապա ավելի լուրջ փողերի դեպքում կարող է նաև թիկունքից հարվածել Հայաստանին, հատկապես արցախյան հարցում: Պետք է զգույշ լինել բիզնեսմեններից և անվտանգության բարձրացման նոր մեխանիզմների մասին մտածել:
–Որակը կարող է էական դեր խաղալ՝ համադրելով այն աշխարհագրական դիրքի հետ: Սակայն ես թերահավատ եմ որակի հարցում: Եթե արցախյան ամենամեծ գնդի հրամանատարին Գորիսում հայտնի հանցախումբը գնդակահարում է, և բանակը դա մարսում է, ուրեմն որակների մասին խոսելն ավելորդ է: Եթե մայորիդ մի ռեստորանում ծեծելով սպանում են, ու բանակի կողմից ոչ մի հակազդեցություն չի լինում, ուրեմն որակի դու երբեք չես հասնի: Եթե գնդի հրամանատարին, սպաներին թիկունքում գնդակահարում են, ծեծելով սպանում, ինչպե՞ս զինվորն իրենց վստահ զգա առաջնագծում:
–Պատերազմի վերսկսման հավանականություն ամեն պահի էլ կա: Ալիևը ռազմատենչ հայտարարություն անի, թե չանի՝ մեր հասարակությունը պետք է միշտ պատրաստ լինի պատերազմի: Ես ցավով եմ նկատում, որ պատերազմին պատրաստ լինելը լուրջ չի ընկալվում մեզ մոտ: Բացի ռազմական բաղադրիչից, դա վերաբերում է նաև քաղաքացիական պաշտպանության ուժեղ համակարգի ստեղծմանը: Մասնավորապես՝ սահմանակից մարզերում և Արցախում ապաստարանների առկայությանը:
Հայկ Խանումյան. «Ադրբեջանին զենք վաճառելը դաշնակից Ռուսաստանի կողմից իրական դավաճանություն է»
Հարցազրույց «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանի հետ
–Ինչպես եք մեկնաբանում Ռուսաստանի կողմից Ադրբեջանին մինչև 1 մլրդ դոլարի զենք վաճառելու փաստը։
–Հայաստանը և Ռուսաստանը նույն ռազմաքաղաքական դաշինքի՝ ՀԱՊԿ անդամ են: Հայաստանի թշնամի Ադրբեջանին զենք վաճառելը դաշնակից Ռուսաստանի կողմից իրական դավաճանություն է: Այս դավաճանությունը լուրջ անհանգստության տեղիք է տվել նաև արցախյան հասարակությանը, որտեղ դեռևս թարմ են Ռուսաստանի դավաճանության մասին մի շարք հիշողություններ, մասնավորապես «Կոլցո» օպերացիան, Շահումյանի հայաթափումը և այլն:
–Բորդյուժան դա բացատրեց զուտ բիզնեսով։ Արդյոք սա ընդունելի՞ արդարացում է։
–Բորդյուժայի ասածն անհանգստության տեղիք է տալիս: Եթե Ռուսաստանի համար շարժիչ ուժը փողն է, ապա ավելի լուրջ փողերի դեպքում կարող է նաև թիկունքից հարվածել Հայաստանին, հատկապես արցախյան հարցում: Պետք է զգույշ լինել բիզնեսմեններից և անվտանգության բարձրացման նոր մեխանիզմների մասին մտածել:
–ՀՀ պաշտպանության նախարարի խոսքերով՝ Ադրբեջանը մեզ փաստացի ներքաշում է սպառազինման մրցավազքի մեջ, բայց մենք հենց այդպես, կուրորեն չենք ներքաշվում դրա մեջ: Մենք ավելի շատ որակի վրա ենք ուշադրություն դարձնում: Համամի՞տ եք այս գործելաոճի հետ։
–Որակը կարող է էական դեր խաղալ՝ համադրելով այն աշխարհագրական դիրքի հետ: Սակայն ես թերահավատ եմ որակի հարցում: Եթե արցախյան ամենամեծ գնդի հրամանատարին Գորիսում հայտնի հանցախումբը գնդակահարում է, և բանակը դա մարսում է, ուրեմն որակների մասին խոսելն ավելորդ է: Եթե մայորիդ մի ռեստորանում ծեծելով սպանում են, ու բանակի կողմից ոչ մի հակազդեցություն չի լինում, ուրեմն որակի դու երբեք չես հասնի: Եթե գնդի հրամանատարին, սպաներին թիկունքում գնդակահարում են, ծեծելով սպանում, ինչպե՞ս զինվորն իրենց վստահ զգա առաջնագծում:
–Հաշվի առնելով նաև Իլհամ Ալիևի վերջին ռազմատենչ հայտարարությունները՝ առաջիկա տարիներին պատերազմի վերսկսման հավանականություն տեսնո՞ւմ եք։
–Պատերազմի վերսկսման հավանականություն ամեն պահի էլ կա: Ալիևը ռազմատենչ հայտարարություն անի, թե չանի՝ մեր հասարակությունը պետք է միշտ պատրաստ լինի պատերազմի: Ես ցավով եմ նկատում, որ պատերազմին պատրաստ լինելը լուրջ չի ընկալվում մեզ մոտ: Բացի ռազմական բաղադրիչից, դա վերաբերում է նաև քաղաքացիական պաշտպանության ուժեղ համակարգի ստեղծմանը: Մասնավորապես՝ սահմանակից մարզերում և Արցախում ապաստարանների առկայությանը:
Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը