ՀՀ նախագահականի խնամքով թաքցրածը բացահայտել է Լեհաստանի նախագահականը
Ինչպես հայտնի է, այս օրերին պաշտոնական այցով Լեհաստանի Հանրապետությունում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան։ Հայտնի է նաև, որ նա հանդիպում է ունեցել ԼՀ նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հետ:
Սակայն այդ հանդիպման ոչ բոլոր մանրամասներն է հայկական կողմը ներկայացրել մեր հանրությանը։
«Հայաստանի Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի են ունեցել նախագահներ Սերժ Սարգսյանի և Բրոնիսլավ Կոմորովսկու երկկողմ, ապա ընդլայնված կազմով բանակցությունները, որին հաջորդել է երկու երկրների միջև մի շարք ոլորտներում համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ փաստաթղթերի ստորագրման արարողությունը»։
Թե որոշակի ի՞նչ են խոսել երկու երկրների նախագահները, Սերժ Սարգսյանի մամուլի ծառայությունը ոչ մի բառ չի ասում։
Փոխարենը, Լեհաստանի նախագահի պաշտոնական կայքը ուշագրավ մանրամասներ է ներկայացրել։
Մասնավորապես, խոսելով եվրաինտերգրման և Ռուստաստանի հետ հարաբերությունների մասին, ըստ Լեհաստանի նախագահի մամուլի ծառայության, Սերժ Սարգսյանը հայտարարել է.
«Մեր քաղաքականությունը ոչ թե «ԵՄ կամ Ռուսաստան» քաղաքականությունն է, այլ ավելի ճիշտ՝ «ԵՄ և Ռուսաստան», ուեսոչմիհակասությունչեմտեսնումայստեղ»։
Ի պատասխան՝ Լեհաստանի նախագահ Կոմորովսկին հակադարձել է, թե Լեհաստանն իր աջակցությունն է հայտնում «Արևելյան համագործակցություն» ծրագրի անդամ-պետություններին և հասկանում է Ռուսաստանի հետ հնարավորինս լավ հարաբերություններ ունենալու Հայաստանի ձգտումը, սակայն ընդգծել է, որ անհնար է գործել միաժամանակ երկու տնտեսական գոտիներում:
«Լեհաստանը ուրախ է աջակցություն ցուցաբերել «Արևելյան համագործակցություն» ծրագրի անդամ-պետություններին, սակայն պետք է նշել, որ հնարավոր չէ լինել երկու տնտեսական գոտիներում միաժամանակ:Պետք է ընտրություն կատարել: Մենք ամբողջությամբ հասկանում և աջակցում ենք Հայաստանի ջանքերին Ռուսաստանի հետ հնարավորինս լավ տնտեսական կապեր հաստատելու գործում: Մենք էլ ենք ձգտում հնարավորինս լավ հարաբերություններ ունենալ այդպիսի լուրջ գործընկերոջ և հարևանի հետ, ինչպիսին Ռուսաստանն է, բայց մենք միևնույն ժամանակ հստակ գիտենք, թե որ տարածքին ենք պատկանում»,-ասել է Բ. Կոմորովսկին («Poland is happy to lend support to these (the Eastern Partnership - PAP) countries but must also point out that it is not possible to be in two economic areas simultaneously. A choice must be made. We fully understand and support Armenia's endeavours to build the best-possible economic relations with Russia, we also strive for the best-possible relations with (...) the serious partner and neighbour which Russia is, but we do know to which area we belong", Bronisław Komorowski said»):
ՀՀ նախագահականի խնամքով թաքցրածը բացահայտել է Լեհաստանի նախագահականը
Ինչպես հայտնի է, այս օրերին պաշտոնական այցով Լեհաստանի Հանրապետությունում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան։ Հայտնի է նաև, որ նա հանդիպում է ունեցել ԼՀ նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հետ:
Սակայն այդ հանդիպման ոչ բոլոր մանրամասներն է հայկական կողմը ներկայացրել մեր հանրությանը։
ՀՀ նախագահի պաշտոնական կայքում մասնավորապես կարդում ենք.
«Հայաստանի Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի են ունեցել նախագահներ Սերժ Սարգսյանի և Բրոնիսլավ Կոմորովսկու երկկողմ, ապա ընդլայնված կազմով բանակցությունները, որին հաջորդել է երկու երկրների միջև մի շարք ոլորտներում համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ փաստաթղթերի ստորագրման արարողությունը»։
Թե որոշակի ի՞նչ են խոսել երկու երկրների նախագահները, Սերժ Սարգսյանի մամուլի ծառայությունը ոչ մի բառ չի ասում։
Փոխարենը, Լեհաստանի նախագահի պաշտոնական կայքը ուշագրավ մանրամասներ է ներկայացրել։
Մասնավորապես, խոսելով եվրաինտերգրման և Ռուստաստանի հետ հարաբերությունների մասին, ըստ Լեհաստանի նախագահի մամուլի ծառայության, Սերժ Սարգսյանը հայտարարել է.
«Մեր քաղաքականությունը ոչ թե «ԵՄ կամ Ռուսաստան» քաղաքականությունն է, այլ ավելի ճիշտ՝ «ԵՄ և Ռուսաստան», ու ես ոչ մի հակասություն չեմ տեսնում այստեղ»։
Ի պատասխան՝ Լեհաստանի նախագահ Կոմորովսկին հակադարձել է, թե Լեհաստանն իր աջակցությունն է հայտնում «Արևելյան համագործակցություն» ծրագրի անդամ-պետություններին և հասկանում է Ռուսաստանի հետ հնարավորինս լավ հարաբերություններ ունենալու Հայաստանի ձգտումը, սակայն ընդգծել է, որ անհնար է գործել միաժամանակ երկու տնտեսական գոտիներում:
«Լեհաստանը ուրախ է աջակցություն ցուցաբերել «Արևելյան համագործակցություն» ծրագրի անդամ-պետություններին, սակայն պետք է նշել, որ հնարավոր չէ լինել երկու տնտեսական գոտիներում միաժամանակ: Պետք է ընտրություն կատարել: Մենք ամբողջությամբ հասկանում և աջակցում ենք Հայաստանի ջանքերին Ռուսաստանի հետ հնարավորինս լավ տնտեսական կապեր հաստատելու գործում: Մենք էլ ենք ձգտում հնարավորինս լավ հարաբերություններ ունենալ այդպիսի լուրջ գործընկերոջ և հարևանի հետ, ինչպիսին Ռուսաստանն է, բայց մենք միևնույն ժամանակ հստակ գիտենք, թե որ տարածքին ենք պատկանում»,-ասել է Բ. Կոմորովսկին («Poland is happy to lend support to these (the Eastern Partnership - PAP) countries but must also point out that it is not possible to be in two economic areas simultaneously. A choice must be made. We fully understand and support Armenia's endeavours to build the best-possible economic relations with Russia, we also strive for the best-possible relations with (...) the serious partner and neighbour which Russia is, but we do know to which area we belong", Bronisław Komorowski said»):
7or.am