«Թվիթեր»-ը հրաժարվել է համագործակցել Թուրքիայի իշխանությունների հետ
«Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ «Թվիթեր»-ի ներկայացուցիչները հրաժարվել են համագործակցել թուրքական իշխանությունների հետ։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի տրանսպորտի և կապի նախարար Բինալի Յլդրըմին։ Նրա խոսքով՝ թուրքական իշխանությունները, Ստամբուլի Գեզի հրապարակում տեղի ունեցող ցույցերի կապակցությամբ, մի շարք սոցիալական ցանցերին համագործակցության առաջարկ են արել։ Նախարարը նշել է, թե համացանցային ռեսուրսներում ստեղծվում են մեծ թվով անհատական էջեր՝ նպատակ ունենալով թեժացնել բողոքի գործողությունները։ Յլդրըմին հայտնել է, որ մի քանի սոցիալական ցանց համաձայնվել է համագործակցության առաջարկին, իսկ «Թվիթեր»-ը՝ մերժել։ Թուրք պաշտոնյան քննադատել է այդ որոշումը՝ նշելով, թե իրենց երկրում գործող ընկերությունները պետք է համագործակցեն իրվապահ և դատական մարմինների հետ։