ԵԽԽՎ–ում Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունները քննարկել են փոխադարձ վստահության հարցը
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի շրջանակում կայացել է Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունների անդամների հանդիպումը, որին մասնակցել է նաև ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնը:
Ադրբեջանական APA գործակալության փոխանցմաբ՝ հայկական և ադրբեջանական պատվիրակությունները հանդիպմանը մասնակցել են ամբողջ կազմով: Երկու ժամ տևած քննարկումների օրակարգում եղել է ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև վստահության ձևավորման հարցը: Ժան Կլոդ Մինյոնը դրական է գնահատել հանդիպումը։
«Երկու կողմերն էլ անկեղծ ցանկություն և քաղաքական կամք ունեն համատեղ աշխատելու և համագործակցելու:Մենք որոշել ենք շարունակել նման հադիպումները: Դրանք տեղի կունենան նաև հաջորդ նստաշրջանների ժամանակ»,-ասել է Մինյոնը: