Կարծիք

27.06.2013 09:34


Դեգեներատներ, զգուշացե՛ք, քիչ մնաց:

Դեգեներատներ, զգուշացե՛ք, քիչ մնաց:

Արժեհամկարգային դեգրադացվածության աստիճանը հասել է կրիտիկական աստիճանի: Շատերը՝ հատկապես իշխանական եւ լրատվական վերնախավում գտնվողների մեծ մասը, այլեւս ընդունակ չեն հասկանալու, թե ինչպես կարող է որեւէ մեկը առանց սրան-նրան ծախվելու, առանց պատվերի քննադատի երկրի ապաշնորհ ղեկավարությանը: Նրանց ուղեղի գորշ բջիջները արդեն ընդունակ չեն մարսելու, որ Հայաստանում դեռեւս մնացել են մարդիկ, ովքեր հասարակությունից իջեցված պատվեր են կատարում ու «փաթթած» ունեն խայտաբղետ իշխանավորներին՝ իրենց շահերով հանդերձ: Պարզապես դեգեներատները բնազդաբար զգալով, որ հենց էդ տիպի մարդկանցից է պետք զգուշանալ, զուտ գոյապահպանական բնազդով, բորենու վարքագծով փորձում են այդ մարդկանց հոշոտել: Բայց դեգեներատները մի բան չգիտեն, որ բնության մեջ հավասարակշռությունը չի կարելի խախտել, խախտելու դեպքում վաղ թե ուշ դաժան հակահարված եք ստանալու: Այնպես որ, դեգեներատներ, զգուշացե՛ք, քիչ մնաց:

Դերենիկ Մալխասյան

Այս խորագրի վերջին նյութերը