Լրահոս

27.06.2013 09:23


Փլուզում Լոռու մարզում

Փլուզում Լոռու մարզում

Հունիսի 26-ին, ժամը 17.43-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Թեղուտ գյուղում գտնվող «Թեղուտ» ՓԲԸ-ի տարածքում փլուզվել է ջրահեռացման համար նախատեսված բետոնե թունելը:

Դեպքի վայր է մեկնել Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Տեղանքն ուսումնասիրվել է և պարզվել է, որ 2,5 կմ երկարությամբ ջրահեռացման համակարգի մեջտեղի հատվածից թունելի պատը մոտ 0,5 մ թեքվել է դեպի ներս և վտանգ չի ներկայացնում: Ջրի արտահոսք չի նկատվել. թունել մտնող և դուրս եկող ջրի քանակը նույնն է:

Այս խորագրի վերջին նյութերը