Ոստիկանության կայքէջում գործում է տեսանկարահանող սարքերով հայտնաբերված խախտումների մասին տեղեկատվություն ստանալու համակարգը
2013 թվականի հունիսի 21-ից ՀՀ ոստիկանության www.police.am պաշտոնական կայքէջում գործում է տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով կայացված որոշումների մասին ամբողջական տեղեկատվություն ստանալու համակարգը:
Յուրաքանչյուր վարորդ, մինչև սահմանված կարգով (փոստային առաքմամբ) որոշման ստացումը, ավտոմոբիլի հաշվառման համարանիշն ու հաշվառման վկայագրի համարը մուտքագրելով կայքէջի «ԱՌՑԱՆՑ ՀԱՐՑՈՒՄ» բաժնում՝ կկարողանա տեղեկանալ տվյալ ավտոմոբիլով կատարված խախտումների մասին: Հիշեցնենք, որ նոր համակարգին զուգահեռ, կայքում շարունակում է գործել «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ» բաժինը, որտեղ վարորդներն իրենց իրավախախտմանը կարող են ծանոթանալ միայն որոշումը ստանալուց հետո՝ մուտքագրելով որոշման մեջ նշված անհատական ծածկագիրը՝ PIN cod-ը:
Ոստիկանության կայքէջում գործում է տեսանկարահանող սարքերով հայտնաբերված խախտումների մասին տեղեկատվություն ստանալու համակարգը
2013 թվականի հունիսի 21-ից ՀՀ ոստիկանության www.police.am պաշտոնական կայքէջում գործում է տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով կայացված որոշումների մասին ամբողջական տեղեկատվություն ստանալու համակարգը:
Յուրաքանչյուր վարորդ, մինչև սահմանված կարգով (փոստային առաքմամբ) որոշման ստացումը, ավտոմոբիլի հաշվառման համարանիշն ու հաշվառման վկայագրի համարը մուտքագրելով կայքէջի «ԱՌՑԱՆՑ ՀԱՐՑՈՒՄ» բաժնում՝ կկարողանա տեղեկանալ տվյալ ավտոմոբիլով կատարված խախտումների մասին:
Հիշեցնենք, որ նոր համակարգին զուգահեռ, կայքում շարունակում է գործել «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ» բաժինը, որտեղ վարորդներն իրենց իրավախախտմանը կարող են ծանոթանալ միայն որոշումը ստանալուց հետո՝ մուտքագրելով որոշման մեջ նշված անհատական ծածկագիրը՝ PIN cod-ը: