Ինչպես այսօր ավելի վաղ «7օր»–ը տեղեկացրել էր,Հրազդան քաղաքի մի խումբ բնակիչներ եկել էին Երևան՝ ՀՀ գլխավոր դատախազության, այնուհետև ՀՀ նախագահի նստավայրի մոտ բողոքի գործողություն իրականացնելու։
Մեր խմբագրություն զանգահարած ՄարգարիտՀովհաննիսյանը պատմել էր, որ 2008թ. հոկտեմբերի 25–ին Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղի մոտակայքում ավտովթար է տեղի ունեցել, որը 2 մարդուկյանքէխլել։ Մարգարիտ Հովհաննիսյանի պնդմամբ՝ ղեկին եղել է ԳագիկՀովհաննիսյանը, բայց դատարանը մեղավոր է ճանաչել և 7 տարվա ազատազրկման դատապարտել ուղևորին՝ ՄկրտիչԴանիելյանին, ում եղբոր կինն է Մարգարիտ Հովհաննիսյանը։
Քիչ առաջ ցուցարարներից 3–ին ընդունել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը։ Նրանց խոսքերով՝ դատախազը լսել է իրենց պահանջը, ասել, որ ինքը տեղյակ չէ գործից և խոստացել է դրան ծանոթանալուց հետո ևս մեկ անգամ հանդիպել նրանց հետ։
Այս հանդիպումից հետո ՄկրտիչԴանիելյանի հարազատները հրաժարվել են ՀՀ նախագահի նստավայր գնալու իրենց մտադրությունից. որոշել են սպասել և տեսնել, թե գլխավոր դատախազի հետ հանդիպումն ինչ արդյունք կտա։
Հիշեցնենք, որ 2013թ. հունիսի 5–ին էլ նույն Գլխավոր դատախազության մոտ բողոքի գործողություն էին իրականացրել ավտովթարից զոհված19-ամյա ԱբրահամԲակլաչյանի և նրա հորեղբոր հարազատները։ Ինչպես պնդել էր նրանց հայրը՝ ԱրայիկԲակլաչյանը, վթարի ենթարկողը եղել է հենց Մկրտիչ Դանիելյանը, ով ՀրազդանիքաղաքապետԱրամԴանիելյանիհորեղբորտղանէ։
«7օր»–ի հարցին ի պատասխան՝ Մարգարիտ Հովհաննիսյանը հաստատել էր, որ իրոք Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը իրենց հորեղբոր տղան է, բայց և վրդովված ավելացրել էր.
Գլխավոր դատախազն ընդունել է ցուցարարներին
Ինչպես այսօր ավելի վաղ «7օր»–ը տեղեկացրել էր, Հրազդան քաղաքի մի խումբ բնակիչներ եկել էին Երևան՝ ՀՀ գլխավոր դատախազության, այնուհետև ՀՀ նախագահի նստավայրի մոտ բողոքի գործողություն իրականացնելու։
Մեր խմբագրություն զանգահարած Մարգարիտ Հովհաննիսյանը պատմել էր, որ 2008թ. հոկտեմբերի 25–ին Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղի մոտակայքում ավտովթար է տեղի ունեցել, որը 2 մարդու կյանք է խլել։ Մարգարիտ Հովհաննիսյանի պնդմամբ՝ ղեկին եղել է Գագիկ Հովհաննիսյանը, բայց դատարանը մեղավոր է ճանաչել և 7 տարվա ազատազրկման դատապարտել ուղևորին՝ Մկրտիչ Դանիելյանին, ում եղբոր կինն է Մարգարիտ Հովհաննիսյանը։
Քիչ առաջ ցուցարարներից 3–ին ընդունել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը։ Նրանց խոսքերով՝ դատախազը լսել է իրենց պահանջը, ասել, որ ինքը տեղյակ չէ գործից և խոստացել է դրան ծանոթանալուց հետո ևս մեկ անգամ հանդիպել նրանց հետ։
Այս հանդիպումից հետո Մկրտիչ Դանիելյանի հարազատները հրաժարվել են ՀՀ նախագահի նստավայր գնալու իրենց մտադրությունից. որոշել են սպասել և տեսնել, թե գլխավոր դատախազի հետ հանդիպումն ինչ արդյունք կտա։
Հիշեցնենք, որ 2013թ. հունիսի 5–ին էլ նույն Գլխավոր դատախազության մոտ բողոքի գործողություն էին իրականացրել ավտովթարից զոհված19-ամյա Աբրահամ Բակլաչյանի և նրա հորեղբոր հարազատները։ Ինչպես պնդել էր նրանց հայրը՝ Արայիկ Բակլաչյանը, վթարի ենթարկողը եղել է հենց Մկրտիչ Դանիելյանը, ով Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի հորեղբոր տղան է։
«7օր»–ի հարցին ի պատասխան՝ Մարգարիտ Հովհաննիսյանը հաստատել էր, որ իրոք Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը իրենց հորեղբոր տղան է, բայց և վրդովված ավելացրել էր.
–Դա որևէ՛ կապ չունի։ Ինչքա՞ն պետք է խեղդվենք Արամ Դանիելյանի պատճառով։ Պիտի կուլ գնանք, որ անմեղ տղեն տուժի՞։ Մենք թողնելու ենք գնանք երկրից, թող մենակ ինքը մնա ստեղ քաղաքապետ։
7or.am