Լրահոս

26.06.2013 21:00


Ռիհանան պատասխանել է իր հասցեին հնչած մեղադրանքներին

Ռիհանան պատասխանել է իր հասցեին հնչած մեղադրանքներին

Վերջերս ԶԼՄ-ներից մեկում հայտնվել է լրագրող Լիզ Ջոնսի «Թունավոր արքայադուստր. թմրանյութերի, զենքի և անբարոյականության օրինակ Ռիհանան» հոդվածը։ Հայտնի երգչուհի Ռիհանան այնտեղ մեղադրվում է այն բանի համար, որ «Instagram» սոցիալական ցանցում տեղադրված իր նկարներով, ինչպես նաև պահվածքով շատ բացասական օրինակ է ծառայում բազմաթիվ երիտասարդ երկրպագուների համար:

Այդ մեղադրանքին Ռիհանան պատասխանել է սոցիալական ցանցի իր էջում, որտեղ գրել է. «Իմ հոնորարները մարդկանց հանգիստ չեն տալիս, և նրանք նախանձից գրում են: Եթե դուք իսկապես մտահոգված եք փոքր աղջիկների ապագայով, նույնիսկ նրանց ծնողներից էլ շատ, ապա ահա իմ «թունավոր» պատասխանը. թարգեք գրել ձեր հոդվածիկները: Նրանք պարզապես ողորմելի են: Ի՞նչ իմաստ ունեն ձեր հոդվածները սանրվածքների, լաքերի, հագուստի և դաջվածքների մասին: Այդ ամենը ուղղակի անհեթեթություն է: Այստեղ ոչ մեկը մտադիր չէ «Միսս կատարելություն» խաղալ: Ես չեմ փորձում նմանվել ինչ–որ մեկին, ես ուղղակի ապրում եմ: Դա է իմ կյանքը: Եվ ես չեմ հասկանում, թե ինչու մինչև հիմա դուք դա չեք հասկացել: Ես երբեք չէի ձգտել ինչ–որ մեկի համար օրինակ լինել, այնպես որ հանգստացեք: Ես չեմ հրաժարվում իմ սխալներից, և ինձ երբեք կատարելատիպ չեմ երևակայի: Կարող եք այս ամենը անվանել այնպես, ինչպես ցանակում եք: «Տոքսի՞կ»` լավ է, «Թունավոր արքայադո՞ւստր»` նույնպես»:

Այս խորագրի վերջին նյութերը