Քրիս Բրաունի գլխին միանգամից մի քանի դատական գործ է թափվել, ինչի պատճառով նրան կարող են իսկապես ազատազրկել: Երաժշտին մեղադրում են աղջկա վրա հարձակվելու և ճանապարհատրանսպորտային պատահարի վայրից թաքնվելու համար: Գործը բարդանում է նրանով, որ Քրիսը դեռ չի մարել պայմանական ազատազրկման ժամկետը, որին արժանացել էր իր նախկին ընկերուհի Ռիհանային հանդեպ բռնություն կիրառելու պատճառով:
Քրիսին մասնավորապես մեղադրում են, որ վերջերս Օրինջում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ հրել է 24-ամյա Դիանա Գինեսին, նա էլ ընկել և վնասվածքներ է ստացել, իսկ Լոս-Անջելեսի դատարանի մեղադրանքը վերաբերում է առանց վարորդական իրավունքի մեքենա վարելուն և ճանապարհատրանսպորտային պատահարի վայրից փախչելուն:
Վերջին մեղադրանքը Բրաունը հերքում է՝ «Թվիթեր»-ի իր էջում գրելով. «Իմ էջում տեղադրված է այն մեքենայի լուսանկարը, որը վթարվել է: Ես այդ լուսանկարը մեքենայի տիրոջից վերցրել եմ այն բանից հետո, երբ դեպքի վայրից «փախել եմ»: Ոչ մի վնասվածք: Ընդամենը կեղտոտ մեքենա: Արդեն որերորդ անգամ ես ստիպված եմ լինելու վերականգնել իմ բարի համբավը: Ինձ մոտ էր վարորդական իրավունքը, և ես թողել եմ ինձ հետ կապ հաստատելու բոլոր իրական հասցեները: Իսկ այդ կինը պարզապես նկատել է լրագրողներին և որոշել է այդ ամենից մեծ տեսարան սարքել»:
Հարկ է նշել՝ եթե դատարանը համարի, որ Քրիսը իսկապես մեղավոր է, ապա կարող է նրա պայմանական ազատազրկումը փոխարինել իրականով: Առաջին դատական նիստը հուլիսի 15-ին է նշանակված, և իր անմեղությունը հաստատող փաստեր հավաքելու համար Քրիսը դեռևս ժամանակ ունի:
Քրիս Բրաունին ազատազրկում է սպառնում