Վահե Էլոյան. «ՀՀ Կառավարության որոշումները բանավոր զրույցների հիման վրա չեն կայացվում»
Որոշ լրատվամիջոցներ պարբերաբար տեղեկատվություն են հրապարակում իմ աշխատանքից ազատվելու փաստի վերաբերյալ, երբեմն հղում անելով իրենց հավաստի աղբյուրներին:
Նման մի հրապարակման մեջ նշված է, որ «...Վ. Էլոյանին աշխատանքից ազատել են նրա և նախարար Վարդանյանի «բանավոր խոսակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա»...` մեջբերելով նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ավետիս Բաբաջանյանի մեկնաբանությունը, որտեղ նա տեղեկացնում է, թե նախարար Յու. Վարդանյանի հետ բանավոր զրույցում Վ. Էլոյանը խոստացել է աշխատանքից ազատվելու դիմում գրել, սակայն չի պահել խոստումը:
Հարց է առաջանում, եթե Ա. Բաբաջանյանն այդքան լավատեղյակ է Յու. Վարդանյանի և իմ մասնավոր զրույցներին, ապա նա պետք է մեկնաբաներ նաև այն փաստը, որ նախարար Վարդանյանը և ես պայմանորվածություն ունեինք շարունակել համատեղ աշխատանքը նույն կարգավիճակով և որ այդ պայմանավորվածությունը նախարարը հաստատել էր բազում երդումներով և այլ «տղայական» հավաստացումներով...:
Ինչ վերաբերվում է, մեկնաբանությանը, թե ես խոստացել եմ հենց Կառավարության նիստի օրը, երբ «արագացված կարգով» որոշում է ընդունվել ինձ աշխատանքից ազատել, գնալ Կառավարության շենք` աշխատանքից ազատման դիմում գրելու, բայց դա չանելով «գցել եմ» նախարարին, վերջինս էլ Կառավարությանը, ապա դա փաստում է միմիայն Ա. Բաբաջանյանի ոչ պրոֆեսիոնալիզմի մասին:
Այդ կապակցությամբ Ա. Բաբաջանյան, խորհուրդ եմ տալիս չմեկնաբանել Յու. Վարդանյանի մասնավոր զրույցները, քանի որ հենց նախարարը իմ և իր բանավոր պայմանավորվածություններից և ոչ մեկն առ այսօր չի կատարել: Եվ վերջում միայն մեկ դիտարկում. ՀՀ Կառավարության որոշումները բանավոր զրույցների հիման վրա չեն կայացվում և սա է միակ անբեկանելի ճշմարտությունը:

Վահե Էլոյանի ֆեյսբուքյան էջից