Լրահոս

26.06.2013 21:56


Միանշանակ վստահ եմ` հրաշալի ժողովուրդ ենք...

Միանշանակ վստահ եմ` հրաշալի ժողովուրդ ենք...

Միանշանակ վստահ եմ, որ հրաշալի ժողովուրդ ենք... Ժամանակակից լեզվով ասած՝ MERCEDES-ի շարժիչի նման`գրեթե կատարյալ...
Հիմա...
Որ այդ հրաշալի շարժիչն աշխատի, վառելիք է պետք: Վառելիքն ընտրում է ժողովուրդը: Այսինքն, պատկերավոր համեմատություն անենք. դա ընտրվող իշխանությունն է՝ ժողովրդին սպասարկող ծառան: Լավ վառելիքով լավ շարշիչը ժամացույցի նման է աշխատում՝ հզորությունը տեղը, արտանետումները չափավոր, մաշվելիությունը նորմաներին համապատասխան...
Վատ վառելիքը շարժիչին վնասում է՝ «պերեբեյներով» է աշխատում, սալնիկներն են շուտ մաշվում, արտանետումները բոլորին վնասում են...
Եվ ընկնում ենք այս կամ այն շարշիչ սարքող վարպետների ձեռքը...
Լավ վարպետ եղավ՝ կսկսի բոլոր մաշված ու շարքից դուրս եկած մասերը փոխել ու նորոգել...
Վատը՝ էդ եղածն էլ քարուքանդ է անում ու ավելի վնասում...
Չէ՞...

Աշոտ Ադամյան

Այս խորագրի վերջին նյութերը