Տնտեսական

26.06.2013 11:38


«Հայաստանի էլէկտրական ցանցեր» ՓԲԸ–ն կտուգանվի

«Հայաստանի էլէկտրական ցանցեր» ՓԲԸ–ն կտուգանվի

Հանրային ծառայությունները կարգավորողո հանձնաժողովն իր այսօրվա նիստում քննարկում է «Հայաստանի էլէկտրական ցանցեր» ՓԲԸ–ի նկատմամբ տուգանք կիրառելու մասին որոշման նախագծերը։ Ինչպես «7օր»–ը տեղեկանում է հանձնաժողովից՝ համաձայն այդ նախագծերի ընկերությունը խախտել է էլեկտրական ցանցին միացման մասին քաղաքացիներից ստացված դիմումների իրականացման ժամկետները։ Սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացնելու ժամկետի խախտման փաստի ուսումնասիրության նպատակով հարուցել է վարչական վարույթ։

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի, Սարալանջի փողոց 15/5/1/2 հասցեի սեփականատեր Վարդան Մինասյանի պարագայում, օրինակ, ընկերությունը պարզաբանել է, որ չմիացնելը պայմանավորված է եղել վերջինիս՝ հանրապետությունից երկար ժամանակով բացակայելու և լարման մակարդակը վերջնականապես որոշելու վերաբերյալ դիմում ներկայացնելու հանգամանքով:

«Հայաստանի էլեկտրական ցանցերն» իրավասու է հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում այն բողոքարկել ՀՀ վարչական դատարան:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը