ԲՈՀ-ի կանոնակարգում փոփոխություններ կատարելու վերաբերյալ
Մի խումբ երիտասարդ գիտնականներ ս/թ. մարտ ամսին հանդիպել են ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին և ՀՀ ԲՈՀ-ի նախագահ Արտյուշա Ղուկասյանին: Հանդիպման ժամանակ քննարկվել են աստիճանաշնորհման կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին երիտասարդ գիտնականների ներկայացրած առաջարկները: Առաջարկությունների մեծ մասն ընդունվեց ՀՀ ԿԳ նախարարի կողմից ի գիտություն, և ՀՀ ԲՈՀ-ի նախագահ պրն. Ղուկասյանին հանձնարարվեց ընդունված առաջարկությունները ներառել կանոնակարգի փոփոխությունների փաթեթի մեջ։
Ինչպես պարզ դարձավ պարոն Ղուկասյանի՝ «Ազատություն» ռադիոկայանին տրված հարցազրույցից, նա և ԲՈՀ-ը իրավասու չեն զբաղվել ԲՈՀ կանոնակարգի փոփոխություններով, սակայն փաստացի նա զբաղվել է այս հարցով, որի համար ակնկալում է` շնորհակալություն:
Շնորհակալություն հայտնելով իրավասությունների շրջանակից դուրս հարցեր քննարկելու ու հակառակ դիրքորոշում ունեցող հարգարժան գործընկերների հետ անարդյունավետ բանավեճ կազմակերպելու համար՝ նախաձեռնությունը, հանուն ՀՀ գիտության և կրթության զարգացման, այսուհետ կսկսի աշխատել միայն ԲՈՀ-ի կանոնակարգում փոփոխություններ կատարելու համար իրավասու մարմնի հետ:
Հարգանքներով՝
Նախաձեռնող խմբի անդամներ. Անահիտ Մանասյան Տնտեսական գիտությունների թեկնածու , «Տեկտում» ՀԿ նախագահ Արթուր Մովսիսյան ՀՀ ԳԱԱ ՖԿՊԻ առաջատար գիտաշխատող Արսեն Գասպարյան «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ նախագահ Խաչիկ Գևորգյան Բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դասախոս, «ԱՐՄԱԿԱԴ» ՀԿ նախագահ Հովակիմ Զաքարյան ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ, կրտսեր գիտաշխատող Սարգիս Հայոցյան Քիմիական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ ՕԴՔ ԳՏԿ, Օրգանական քիմիայի ինստիտուտ գիտաշխատող
ԲՈՀ-ի կանոնակարգում փոփոխություններ կատարելու վերաբերյալ
Մի խումբ երիտասարդ գիտնականներ ս/թ. մարտ ամսին հանդիպել են ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին և ՀՀ ԲՈՀ-ի նախագահ Արտյուշա Ղուկասյանին: Հանդիպման ժամանակ քննարկվել են աստիճանաշնորհման կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին երիտասարդ գիտնականների ներկայացրած առաջարկները: Առաջարկությունների մեծ մասն ընդունվեց ՀՀ ԿԳ նախարարի կողմից ի գիտություն, և ՀՀ ԲՈՀ-ի նախագահ պրն. Ղուկասյանին հանձնարարվեց ընդունված առաջարկությունները ներառել կանոնակարգի փոփոխությունների փաթեթի մեջ։
Ինչպես պարզ դարձավ պարոն Ղուկասյանի՝ «Ազատություն» ռադիոկայանին տրված հարցազրույցից, նա և ԲՈՀ-ը իրավասու չեն զբաղվել ԲՈՀ կանոնակարգի փոփոխություններով, սակայն փաստացի նա զբաղվել է այս հարցով, որի համար ակնկալում է` շնորհակալություն:
Շնորհակալություն հայտնելով իրավասությունների շրջանակից դուրս հարցեր քննարկելու ու հակառակ դիրքորոշում ունեցող հարգարժան գործընկերների հետ անարդյունավետ բանավեճ կազմակերպելու համար՝ նախաձեռնությունը, հանուն ՀՀ գիտության և կրթության զարգացման, այսուհետ կսկսի աշխատել միայն ԲՈՀ-ի կանոնակարգում փոփոխություններ կատարելու համար իրավասու մարմնի հետ:
Հարգանքներով՝
Նախաձեռնող խմբի անդամներ.
Անահիտ Մանասյան
Տնտեսական գիտությունների թեկնածու , «Տեկտում» ՀԿ նախագահ
Արթուր Մովսիսյան
ՀՀ ԳԱԱ ՖԿՊԻ առաջատար գիտաշխատող
Արսեն Գասպարյան
«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ նախագահ
Խաչիկ Գևորգյան
Բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դասախոս, «ԱՐՄԱԿԱԴ» ՀԿ նախագահ
Հովակիմ Զաքարյան
ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ, կրտսեր գիտաշխատող
Սարգիս Հայոցյան
Քիմիական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ ՕԴՔ ԳՏԿ, Օրգանական քիմիայի ինստիտուտ գիտաշխատող