Լրահոս

26.06.2013 09:42


Ավտոմեքենա է ընկել գետը

Ավտոմեքենա է ընկել գետը

Հունիսի 25-ի ժամը 07:49-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 113-րդ կմ-ում՝ Աղավնաձոր գյուղի մոտակայքում, ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի մասից և ընկել Արփա գետը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպք իվայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները «Մերսեդես» մակնիշի 34LD116 պետհամարանիշով ավտոմեքենայից (վարորդ` Արմեն Պողոսյան) դուրս են բերել, Ա. Պողոսյանին, ուղևորներ՝ Սիրիայի Հանրապետության քաղաքացիներ Աննա-Զորիտա Մուրադյանին (ծնված 2007թ.), Արեն Մուրադյանին (ծնված 2002թ.), Աբրահամ Մուրադյանին (ծնված 2000թ.), Նելլի Գյունջյանին (ծնված 1965թ.) և Ջորջ Մուրադյանին (ծնված 1962թ.), ովքեր հոսպիտալացվել են Եղեգնաձոր քաղաքի ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Այս խորագրի վերջին նյութերը