Առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու փաստի առթիվ ԵՊՀ պարզաբանումը
Ըստ պաշտոնական հաղորդագրության, հունիսի 25-ին, ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ` համալսարանի երկու ավագ հաշվապահների կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու փաստի առթիվ: Նույն պաշտոնական հաղորդագրությունում նշված է, որ ԵՊՀ ռեկտորի կողմից ստացված հաղորդման հիման վրա պարզվել է, որ ավագ հաշվապահները, իրենց պաշտոնական դիրքն օգտագործելով, 2010-2012թթ. ընթացքում համալսարանի ուսանողներից կանխիկ գանձել են ուսման վարձավճարներ և տրամադրել են վարձավճարները վճարելու վերաբերյալ կտրոններ, սակայն այդ գումարները համալսարանի դրամարկղ չեն մուտքագրել:
ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը ի պատասխան բազմաթիվ լրագրողների հարցումների և հետևելով սոցիալական ցանցերում ներկայացվող տեսակետներին նպատակահարմար է համարում այս պահին շեշտել հետևյալ հանգամանքները: Նշված չարաշահումները հայտնաբերվել են ԵՊՀ ղեկավարության և մասնավորապես ԵՊՀ ռեկտորի, գլխավոր հաշվապահի և այլ անձանց ջանքերով և ԵՊՀ-ի կողմից համապատասխան հաղորդում է ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազություն:
ԵՊՀ-ն ունի ավելի քան 18.000 ուսանող և ուսման վարձերի գանձումն ինքնին բավականին ծավալուն, բազմափուլ և անընդհատ գործընթաց է. համալսարանի կողմից տրամադրվում են զեղչեր, վճարումները կատարվում են մի քանի փուլերով, կանխիկ և անկանխիկ, ուսանողներին թույլատրվում է վճարել սահմանված ժամկետից ուշ, տարկետման մեջ գտնվող ուսանողների վճարները հետաձգվում են և այլն: Այս գործընթացի նկատմամբ վերահսկողությունը պահանջում է երկարատև և մանրակրկիտ հետևողական աշխատանք: Չարաշահումները թույլ տված անձինք փոփոխություններ են կատարել համապատսխան համակարգչային ծրագրում:
Երևանի պետական համալսարանը մշտապես համագործակցում է ԶԼՄ-ների հետ և այս պահին կոչ ենք անում մեր գործընկերներին մինչև քննության ավարտը ձեռնպահ մնալ ԵՊՀ հեղինակությանը հարվածող մեկնաբանություններից:

ԵՊՀ հասարակայնության հետ կապերի
և լրատվության վարչություն