Կարծիք

25.06.2013 23:50


Ինքնասպան լինողից փող չես պոկի...

Ինքնասպան լինողից փող չես պոկի...

Քիչ առաջ Կիևյան կամրջի վրա մարդկանց մեծ կուտակում էր, նաև շտապ օգնության մեքենա էր կանգնած: Կրկին ինքնասպանություն էր տեղի ունեցել: Հերթականը... Նմանատիպ դեպքերի հաճախականությունը ու դրանք որևէ կերպ կանխելու փորձերի բացակայությունը ուղղակի սարսափեցնում են: Ամեն անգամ համոզվում ես, որ Հայաստանում մարդկային կյանքը որևէ արժեք չունի:

Ասածս ինչ է` Սերժ Թալանչի Սարգսյանի անձնական օգտագործման ընտրակեղծարար Վովա Գասպարյանը իր պատիվն ու գոյություն չունեցող վարկանիշը պահող ֆեյսբուքյան մարտիկներ, հյուսիսային պողոտայի տեսքը լրացնող բերետավորներ, ամեն ցուցարարին կցվող տասնյակ ոստիկաններ պահելու փոխարեն կարող էր քսանչորժամյա հերթապահություն նշանակել հայտնի երկու կամուրջների վրա, փորձել պարզագույն ճանապարհով փրկել մարդկային կյանքեր: Բայց դե նման բան անելը ունի լուրջ խոչընդոտներ: Խնդրն այն է, որ մարդ փրկելը ձեռնտու չէ: Ինչպես ասում են` ինքնասպան լինողից փող չես պոկի...

Մեծ տեղ ունի նաև իշխանությունների վախը առ այն, որ հերթապահություն նշանակելու դեպքում պաշտոնապես կընդունվի, որ Հայաստանում ինքնասպանությունները հասնում են վտանգավոր չափերի: Ինչպես միշտ իշխանությունները ընտրում եմ ջայլամի քաղաքականությունը: Ինքնասպանությունները չեն տեղավորվում վարդագույն և ապահով Հայաստանի շրջանակներում:

Արեգ Գևորգյան

Աղբյուրը՝ https://www.facebook.com/aregface?fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը