Մոսկվացի երկու անչափահասի կասկածում են թափառաշրջիկի սպանության համար
Նոր զարհուրելի մանրամասներ են հայտնվել երեկ Մոսկվայում կատարված սպանության վերաբերյալ: Սպանվածի՝ անտուն թափառաշրջիկի մարմինը հունիսի 24-ին Պերվոմայսկի փողոցում հայտնաբերել էին տեղի ոստիկանները:
Այսօր քննչական կոմիտեն հայտնել է, որ այդ հանցագործության համար կասկածվող երկու անչափահասները բերման են ենթարկվել: Հանցագործության վայրի քննության ժամանակ քննիչները արյունոտ հետքեր են հայտնաբերել, որոնք տարել են մերձակա տներից մեկը: Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեից հայտնել են. «Խուզարկության ժամանակ տվյալ տանը երեք անչափահաս է եղել, հայտնաբերվել են նաև արյան բազմաթիվ հետքեր, արնաշաղախ հագուստ և միգուցե հանցագործության առարկա կացինը»:
Համաձայն օրենքի՝ երկու կասկածյալ անչափահասները բերման են ենթարկվել: Տանը գտնված երրորդ անչափահասի և խուզարկությունից քիչ առաջ տնից հեռացած երկու երիտասարդերի առնչությունը հանցագործությանը հերքվել է գործի շրջանակներում հավաքված փաստերով:
Հետաքննության վարկածով հանցագործության պատճառը սպանվածի և անչափահասների անձնական հարաբերություններում հանկարծակի առաջացած անբարյացկամությունն է: Կասկածյալների նկատմամբ քննչական գործողությունները շարունակվում են: Քրեական գործ է հարուցվել սպանության հոդվածով: