Բրազիլիայի նախագահ. «Իմ կառավարությունը հետևում է ժողովրդավարության ձայնին. մենք պետք է սովորենք լսել փողոցի ձայնը»
Ի պատասխան երկիրը համակած զանգվածային հանրահավաքների՝ Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը առաջարկել է քաղաքական համակարգը փոխելու վերաբերյալ հանրաքվե անցկացնել: Նա նաև խոստացել է բողոքների առիթ տված քաղաքային տրանսպորտի համակարգում 25 մլրդ դոլար ներդնել:
Հիշցնենք, որ միլիոնից ավելի բրազիլացիներ են մասնակցել բողոքի փողոցային գործողություններին՝ դեմ դուրս գալով պաշտոնյաների կոռուպցիային և Ֆուտբոլի 2014թ. աշխարհի առաջնության համար նախատեսվող, իրենց կարծիքով՝ անհիմն բարձր, բյուջետային ծախսերին:
Իրավիճակից դուրս գալու լուծում գտնելու նպատակով երկրի նախագահը նախ հանդիպել է ցուցարարների ներկայացուցիչների հետ, ապա խորհրդակցություն հրավիրել երկրի 26 նահանգների, ինչպես նաև խոշոր քաղաքների ղեկավարների մասնակցությամբ:
Դիլմա Ռուսեֆը հայտարարել է. «Իմ կառավարությունը հետևում է ժողովրդավարության ձայնին, մենք պետք է սովորենք լսել փողոցի ձայնը: Առանց բացառության բոլորը պետք է անսխալ և հնազանդորեն հասկանան այնտեղից եկող ազդակները»:
Նա նաև հավելել է. «Բրազիլիան պատրաստ է առաջ շարժվել, և մարդիկ պարզ հասկացրեցին, որ ներկա վիճակով գոհ չեն»:
Նախագահի առաջարկած գործողությունները ներառում են քաղաքական բարեփոխումներ, հսկողություն բյուջետային ծախսերի նկատմամբ, ինչպես նաև հավելյալ ծախսեր կրթության և առողջապահության ոլորտներում, քաղաքային տրանսպորտի և քաղաքային ենթակառուցվածքների բնագավառներում:
«Բի-Բի-Սի»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Բրազիլիայում բողոքի ցույցերը առաջվա պես առաջնորդ չունեն. փողոց են դուրս գալիս զանազան բաներից դժգոհ շատ բազմաթիվ մարդիկ և իրարից տարբեր պահանջներ ներկայացնում:
Բրազիլիայում բողոքի ցույցերի շարունակությունը կախված է նրանից, թե ցուցարարներն ինչպես կարձագանքեն նախագահի առաջարկներին և խոստումներին: