Այսօր «Արմավիա» ավիաընկերության արդեն նախկին աշխատակիցները հերթական բողոքի գործողությունն են իրականացրել ընկերության գլխավոր գրասենյակի մոտ։ Պահանջը նույնն է՝ վճարել իրենց պարտք մնացած մի քանի ամսվա աշխատավարձը։ Նրանք նշել են, որ աշխատակիցների մեծ մասն արդեն իսկ արտագաղթել է։ Իրենք էլ են մտադիր հեռանալ երկրից, քանի որ այլ ավիաընկերություններից աշխատանքի են հրավիրում։
Ի դեպ, «Արմավիայի» գրասենյակի դռները փակ են եղել, և ցուցարարները որոշել են իրենց բողոքի գործողությունը շարունակել ՀՀ կառավարության շենքի մոտ։
«Արմավիայի» աշխատակիցներն արտագաղթում են

7or.am