Լրահոս

25.06.2013 20:32


Պարտատոմսերի աճուրդ՝ 52 շաբաթ մարման ժամկետով

Պարտատոմսերի աճուրդ՝ 52 շաբաթ մարման ժամկետով

Հունիսի 25-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52246145 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 575 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 575 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 457 961 453 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.0786 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.1700 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 5 դիլեր:

Այս խորագրի վերջին նյութերը