Լրահոս

25.06.2013 12:31


Օբաման և Էրդողանը համաձայնության են եկել սիրիացի ապստամբներին լրացուցիչ օգնություն ցուցաբերելու հարցում

Օբաման և Էրդողանը համաձայնության են եկել սիրիացի ապստամբներին լրացուցիչ օգնություն ցուցաբերելու հարցում

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցում քննարկել են հակակառավարական ցույցերը Թուրքիայում։ «Կողմերն ընդգծել են բռնություններից հրաժարվելու կարևորությունը, ինչպես նաև ազատ խոսքի, ազատ մամուլի և խաղաղ ցույցեր անցկացնելու իրավունքները»,–ասված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ պաշտոնական Վաշիմգթոնը մտահոգություն էր հայտնել Անկարայում թուրքական իշախանությունների կողմից ցուցարարներին ցրելու ժամանակ ուժի կիրառման կապակցությամբ։

Օբաման և Էրդողանը նաև անդրադարձել են սիրիական ճգնաժամին։ Նրանք համաձայնության են եկել սիրիացի ապստամբներին լրացուցիչ օգնություն ցուցաբերելու հարցում։

Այս խորագրի վերջին նյութերը