Հունիսի 25-ին՝ ժամը 02:00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Սարի Թաղում՝ գնացքի գծերի ճանապարհին, մարմնական վնասվածքներով մարդ է ընկած:
Ահազանգով մեկնած օպերատիվ խումբը Սարալանջի և Չարենցի փողոցների հատման մասում՝ գետնին ընկած, հայտնաբերել է 1980թ. ծնված Արմեն Մ.-ին, որն անմիջապես տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Պարզվել է, որ ժամը 02:00-ի սահմաններում նշված վայրում անհայտ անձինք վիճաբանել են Արմեն Մ.-ի հետ և ծեծի ենթարկել նրան: Նրանցից ազատվելու նպատակով Արմեն Մ.-ն իրեն պատկանող «Վալտեր» գազային ատրճանակից մի քանի անգամ օդ է կրակել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ անձանց ինքնություն պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ: Ոստիկանության Կենտրոնականի բաժնում կատարվում է հետաքննություն:
Գիշերային միջադեպի հանգամանքները պարզվում են
Հունիսի 25-ին՝ ժամը 02:00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Սարի Թաղում՝ գնացքի գծերի ճանապարհին, մարմնական վնասվածքներով մարդ է ընկած:
Ահազանգով մեկնած օպերատիվ խումբը Սարալանջի և Չարենցի փողոցների հատման մասում՝ գետնին ընկած, հայտնաբերել է 1980թ. ծնված Արմեն Մ.-ին, որն անմիջապես տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Պարզվել է, որ ժամը 02:00-ի սահմաններում նշված վայրում անհայտ անձինք վիճաբանել են Արմեն Մ.-ի հետ և ծեծի ենթարկել նրան: Նրանցից ազատվելու նպատակով Արմեն Մ.-ն իրեն պատկանող «Վալտեր» գազային ատրճանակից մի քանի անգամ օդ է կրակել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ անձանց ինքնություն պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
Ոստիկանության Կենտրոնականի բաժնում կատարվում է հետաքննություն:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի