Արամ Հարությունյանը հանդիպել է Քեթրին Ջեյն Լիչի հետ
Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն այսօր ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Ջեյն Լիչին:
Ողջունելով դեսպանին` նախարար Հարությունյանը ներկայացրել է Բնապահպանության նախարարության կառուցվածքը և գործառույթները:
Դեսպան Լիչը շնորհավորել է նախարարին բնապահպանության նախարարի պաշտոնում վերանշանակման կապակցությամբ և ընդգծել նախարարության աշխատանքների կարևորությունը շրջակա միջավայրի պահպանության գործընթացում: «Հայաստանը ունի շատ գեղեցիկ բնաշխարհ, որը ես դեռ նոր եմ բացահայտում»,- նշել է դեսպանը:
Մեծ Բրիտանիայի դեսպանը խոսել է Ամուլսարի ոսկու կորզման հանքավայրի մասին և խնդրել նախարարից օժանդակել ներդրող կազմակերպությանն այդ հարցում:
Կողմերը երկուստեք ընդգծել են հանքարդյունաբերության արդյունքում բնապահպանական վնասի նվազեցման մեխանիզմների կատարելագործման անհրաժեշտությունը:
Նախարար Հարությունյանը մասնավորապես ընդգծել է Ամուլսարի ոսկու կորզման հանքավայրի շուրջ ընթացող գործընթացների կարևորությունը և նշել, որ հետագա զարգացումները պետք է ապահովեն Ջերմուկ առողջարանային քաղաքի, Սևանա լճի, և առհասարակ հարակից տարածքների ջրային ավազանի ու կենսաբազմազանության պահպանման համար միջազգային ստանդարտներին համապատասխան պայմաններ:
«Մենք առաջնորդվում ենք կանաչ տնտեսության գաղափարախոսությամբ, և յուրաքանչյուր բնապահպանական ծրագիր, այդ թվում և Ամուլսարի նախագիծը, պետք է լինի անթերի»,- ընդգծել է նախարար Հարությունյանը:
Դեսպանի խոսքով շատ կարևոր է, որ կողմերը հասկանում են ծրագրի իրականացման կարևորությունը, սակայն պետք է բոլոր ճանապարհները օգտագործել, որպեսզի ծրագիրը լինի անխոցելի:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև էկոզբոսաշրջության կազմակերպման մասին հարցեր: