Լրահոս

25.06.2013 11:15


Օձերն անհանգստացնում են

Օձերն անհանգստացնում են

Հունիսի 24-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես` բնակիչներն օձեր են նկատել Գյումրիի հին օդանա­վակայանի տարածքում գտնվող թիվ 152/274 տնակում, Երևանի Լուկաշինի 2-րդ փողոցի թիվ 19 տան բակում, Հաղթանակ թաղամասի 3-րդ փողոցի թիվ 45 տանը, Պուշկինի փողոցի թիվ 36 շենքի մուտքում:

Դեպքի վայրեր են մեկնել փրկարարական ջոկատներ:

Ուսումնասիրությունների արդյունքում նշված հասցեներում օձեր չեն հայտնաբերվել:

----

Հունիսի 24-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացված ահազանգերով փրկարարներն օձեր են հայտնաբերել Երևանի Սիլիկյան 10-1/3 հասցեում գտնվող Ռաֆ-Էլիտ ՍՊԸ-ի պահեստի տարածքում, Արմենակյան փողոցի թիվ 235 տան բակում (լորտու), Բագրատունյաց պողոտայի 2-րդ նրբանցքի թիվ 2 տան բակում, Դավիթ-Բեկի փողոցի 3/4 հասցեի մոտ, Եղվարդի Զորավար Անդրանիկ թաղամասի 4-րդ փողոցի թիվ 15 տան մոտ:

Օձերը տեղափոխվել են անվտանգ տարածք:

------

Հունիսի 24-ին, ժամը 14.00-ի սահման­ներում օձի խայթոցից թունավորումով Արագածոտնի մարզի Աշտարակի բժշկական կենտրոն է տեղափոխվել Ոսկեհատ գյուղի բնակիչ, 1947 թ. ծնված Գոգե Ֆայդոյանը:

Ըստ բժիշկների՝ տուժածի առողջական վիճակը բավարար է:

Այս խորագրի վերջին նյութերը