Լրահոս

25.06.2013 11:02


Քաթարի էմիրը իշխանությունը փոխանցել է որդուն

Քաթարի էմիրը իշխանությունը փոխանցել է որդուն

Քաթարի էմիր շեյխ Համիդ բին Խալիֆա ալ Թանին հայտարարել է, որ իշխանությունը հանձնում է իր որդուն` շեյխ Թամիմին:

Քաթարի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում հեռարձակվող իր ելույթում շեյխ Համիդը հայտարարել է, որ եկել է ժամանակը ճանապարհը զիջելու երիտասարդ սերնդին: Նա սակայն չի խոսել Քաթարի վարչապետի և արտգործնախարարի մասին, որոնք նույնպես ենթադրվում է, որ պետք է հրաժարական տան:

33-ամյա թագաժառանգ Թամիմը կրթություն է ստացել Մեծ Բրիտանիայում, սակայն փորձագետների մեծ մասը նրանից լուրջ փոփոխություններ չի ակնկալում, չնայած որ նրա հայրը` շեյխ Համիդը, հայտարարել է, որ որդու գահակալությամբ նոր էջ է բացվում երկրի պատմության մեջ:

Նշենք, որ իշխանության փոխանցման նման ձևը մինչ այս ուղղակի չլսված բան է Պարսից ծոցի արաբական պետությունների համար, որտեղ տիրակալները գահին են մնում ցմահ կամ գահընկեց են լինում:

Շեյխ Համիդ բին Խալիֆ ալ Թանին էմիր էր դարձել 1995թ.` Շվեցարիայում գտնվող հոր գահընկեցությունից հետո:

Այս խորագրի վերջին նյութերը